Սիրիական զինված ընդդիմության անդամները կարող են օգտվել համաներումից, որը նրանց նկատմամբ կհայտարարի Սիրիայի կառավարությունը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նրա խոսքով, կառավարությունը համաներում կշնորհի յուրաքանչյուր գրոհայինի, որը կհանձնի զենքը:
«Եթե նրանք ցանկանում են վերադառնալ նորմալ կյանքի, ապա սա է միակ տարբերակը: Դա առավելագույնն է, ինչ մենք կարող ենք նրանց առաջարկել», — նշել է Ասադը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ասադը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցություններին և ավելացրել, որ այդ հանդիպմանը հնարավոր է քննարկվվի Սիրիայում սահմանադրական հանրաքվեի անցկացման հարցը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14143