ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով մի շարք պատգամավորներ պարգևատրվել են:
Այդպես, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Պարգևատրվածների շարքում են նաև Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, Կորյուն Նահապետյանը, Վարդան Այվազյանը և այլք:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/14118