Հուլիսին ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հետևած զանգվածային բողոքի ակցիաներն Երևանում իշխանության թուլության ու կոռուպցիայի հետևանք են: Նման կարծիք են հայտնել VERELQ-ի առցանց հարցման մասնակիցների մեծամասնությունը:
Հարցումն իրականացվել է օգոստոսին: Հարցմանը մասնակցել է 454 ընթերցող: Նրանցից 40%-ը կարծում է, որ հուլիսյան անկարգությունները հնարավոր են դարձել համակարգային կոռուպցիայի ու երկրի իշխանության թուլության պատճառով:
Հարցվածների 9%-ը հայտարարել է, որ հուլիսյան ապստամբությունը ժողովրդի ինքնակազմակերպման հետևանք էր, 1%-ը դա բացատրում է իշխանության ներսում պառակտման հետ: 12% կատարվածում արտաքին հետք է տեսնում, 36%-ը կարծում է, որ այդ վիճակին հանգեցրել են բոլոր խնդիրները միասին վերցված: Եվս 2% դժվարացել է պատասխանել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11047