Փորձագետներ. Անկարայի նպատակն է թույլ չտալ քրդական անկլավների միավորումը

Անկարայի նպատակն է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանին ու ստեղծել բուֆերային տարածք: Այդ մասին Էրդողանն ասում է առնվազն երկու տարի:Թուրքերը, սակայն, իրենք չենք կռվում՝նրանց առջևում շարժվում է Սիրիայի ազատ բանակը, ում նրանք աջակցում ու զինում են: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Անատոլի Նեսմիյանը:

Նրա խոսքով, իր առջև դրված խնդիրների հետ Անկարան գլուխ կհանի մի քանի օրվա ընթացքում, սակայն սահմանի նկատմամբ վերահսկողության հաստատումը Թուրքիայի միակ նպատակը չէ, փոխանցում է rt.com կայքը:

Ըստ նրա, նրանք ցանկանում են արգելափակել քրդերի միավորման ու միասնական տարածք ստեղծելու հնարավորությունը: Թուրքերի համար դա անընդունելի է:

Արևելագետ Անդրեյ Սերենկոն հայտարարել է, որ Էրդողանի նպատակն է Եփրատի վահանի շրջականերում թույլ չտալ քրդական անկլավներին միավորվել Սիրիայի հյուսիսում՝թուրքական սահմանի մոտ:

Ըտս նրա, թուրքական զորքերը մուտք են գործել երկրի տարածք ոչ սիրիական կառավարության խնդրանքով, սակայն ինք վստահ է, որ Անկարայի հիմնական նպատակն է թույլ չտալ քրդական անկլավների միավորումը, որոնք կարող են պետության վերածվել, փոխանցում է mk.ru կայքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11033