28.03.2024
Մոսկվան C-300 համակարգերի երկրորդ խմբաքանակը կտրամադրի Իրանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ալեքսանդր Կնյազև. Ռուս-թուրքական հաշտեցումը կլինի իմիտացիոն և կարճաժամկետ

Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններում վերջին ամիսների լուրջ ճգնաժամից գետո կարծես թե ճեղքում է գրանցվում: ՌԴ-ն մասնակիորեն չեղարկել է տնտեսական պատժամիջոցները, կողմերը վերականգնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ինջերլիք ռազմակայանը ՌԴ-ի ռազմա-օդային ուժերին տրամադրելու պատրաստակամության մասին՝ Իսլամական պետության դեմ պայքարի համար:

Ռուս-թուրքական հաշտեցման և Անդրկովկասի վրա դրանց հնարավոր ազդեցության մասին VERELQ զրուցել է հայտնի արևելագետ Ալեքսանդր Կնյազևի հետ:

-Պարոն Կնյազև, Ձեր հարցազրույցներից մեկում Դուք հպանցիկ նշել եք այն մասին, որ Սիրիայի հարցում Մոսկվայի ու Անկարայի տարաձայնություններն ոչ ոք չի չեղարկել: Ինչպիսի գործողություններ կարելի է ակնկալել Թուրքիայից այդ ուղղությամբ: Կշարունակե՞ն արդյոք թուրքերը աջակցել տարբեր ծայրահեղական խմբավորումներին, թե Ստամբուլի ահաբեկչությունը կստիպի նրանց փոխել իրենց քաղաքականությունը:


-Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունը չի կարող փոփոխության ենթարկվել, քանի որ այդ քաղաքականությունը մեծամասամբ ուղղորդվում է Անկարայի արտաքին գործընկերների կողմից, որոնք ուղղակի թույլ չեն տա Էրդողանին փոխել նախատեսված սցենարները: Կարող է, իհարկե, տեղի ունենալ կարճաժամկետ իմիտացիա, սակայն ուր են կորչելու Թուրքիայի տարածքում գտնվող ահաբեկիչների պատրաստման բազաները, գրոհայինների տեղափոխության տարանցիկ ուղղիները, ինչպես նաև մատակարարումները Սիրիայի տարածքում: Ոչ ոք չի չեղարկել հիմնարար տարաձայնությունները Մոսկվայի, Դամասկոսի և Թեհրանի միջև՝ մի կողմից, մյուս կողմից՝ Անկարայի, Դոհայի, Էռ-Ռիյադի և Վաշինգտոնի՝ եվրոպացիների հետ միասին: Սիրիայից բացի, առկա են ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի, Պովոլժիեոում գործող անջատողական շարժումների Թուրքիայի կողմից ֆինանսավորելու հարցերը, ինչպես նաև Անկարայի հակառուսական վեկտորը Ղրիմի հարցում: Թուրքիայի համար դրանք արտաքին քաղաքական որոշիչ հարցեր են և նրանց համար ավելի հեշտ է փոխել գործող էլիտաները, քան հրաժարվել այդ նպատակներից:

-Այս պարագայում, ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում կողմերից յուրաքանչյուրը, եթե ռազմավարական տարաձայնությունները պահպանվում են:

-Հաշտեցումը կարող է կրել իմիտացիոն և կարճաժամկետ բնույթ: Եվ Մոսկվային, և Անկարային այժմ անհրաժեշտ է, տարբեր պատճառներով, ռուս-թուրքական մերձեցման ցուցադրությունը: Էրդողանի համար դա եվրոպացիների և ամերիկացիների հետ հարաբերությունների բարձրացման համար առիթ է: Մոսկվայի համար ահրաժեշտ են ճեղքումներ Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին: Երկու կողմերն ունեն նաև տնտեսական վնասներ: Կասկածում եմ, որ Գազպրոմը վաղը սկսելու է Թուրքական հոսքի, իսկ Ռոսատոմը՝ Ակկույու ատոմակայանի շինարարությունը: Իրանական գյուղատնտեսական ապրանքները փոխարինել են թուրքականներին ՌԴ-ի շուկայում: Կարծում եմ, Մոսկվայում պետք է հասկանան նաև դեպի Թուրքիա զբոսաշրջային հոսքերի վտանգավորությունը: Էրդողանը տոտալ կերպով չի վերահսկում քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկիրը և Անկարայի հետ պայքարող ցանկացած խմբավորում կցանկանա հարված հասցնել Էրդողանին թիկունքից՝ ահաբեկչություններ իրականացնել ռուսաստացնի զբոսաշրջիկների դեմ: Դժվար է այդպիսի գործողություններ ակնկալել քրդական կազմակերպություններից, սակայն դրանք կարող են իրականացվել օրինակ Իսլամական պետության կողմից: Համապարփակ ընկերության մասին տեղեկատվական արտահոսքերը չեզոքացվում են, երբ Անկարայի արևմտյան դաշնակիցներից կամ Պարսից ծոցի ռեժիմներից մեկը ինչ-որ զգալի բան է առաջարկում Թուրքիային:

-Ինչպե՞ս կանդրադառնա ռուս-թուրքական երկխոսությունն Անդրկովկասի իրավիճակի վրա:

-Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի հետևում շատերը ցանկանում էին տեսնել Էրդողանի ձեռքը: Ղարաբաղյան իրավիճակը շատ դեպքերում զարգանում է անկախ Թուրքիայի գործող նախագահի կոնյուկտուրայից: Ես հիմքեր չունեմ պնդելու ապրիլյան էսկալացիայում նրա ազդեցության մասին, սակայն եթե հարցը cui prodest է ՝ ում է ձեռնտու, ապա ես լիովին չեմ բացառի այդ վարկածը: Դեռևս վաղ է խոսել Անդրկովկասի վրա հնարավոր ազդեցությունների մասին, անհրաժեշտ է սպասել և տեսնել, թե ինչ ուղղություններով է զարգանում ռուս-թուրքական երկխոսությունը: Անկարայի ու ԵՄ հարաբերություններում ճգնաժամի պայմաններում, Էրդողանի նամակը Պուտինին շատերն ընկալում են, որպես թուրքական առաջնորդի շրջադարձ դեպի ՌԴ, որպես Արևմուտքի այլընտրանք… Այդ շրջադարձը մարտավարական է, այդ թվում ներառելով փիառ-մանիպուլյացիաներ, որոնք ուղղված են արևմտյան լսարանի, ինչպես նաև սեփական ընտրազանգվածի ուղղությամբ: Ես որևէ ռազմավարական շրջադարձ չեմ ակնկալում: Թուրքիան ՌԴ համար հարևան է և կարևոր գործընկեր: Սակայն դա այն հարևանությունն է, որտեղ որտեղ պետք է միշտ պահպանել որոշակի տարածություն:
ՌԴ-ը չի օգտագործի Ինջերլիկ ավիաբազան. ռազմական փորձագետներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար