28.03.2024
Փորձագետ. Եվրամիության փլուզումից կշահի միայն ԱՄՆ-ը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը բացառում է Սիրայի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը

Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ ալաթոլա Ալի Համենեին ամբողջությամբ բացառել է որեւէ համագործկացություն ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային խնդիրների լուծման, այդ թվում սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին, ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, հայտարարել է Ալի Համենեին:

«Մենք նման համագործակցության չենք գնա, քանի որ ԱՄՆ հիմնական նպատակն է դադարեցնել Իրանի ներկայությունը տարածաշրջանում», - ասել է Համենեին՝ հավելելով, որ իր հերթին Իսլամական Հանրապետությունը ցանկանում է, որ ԱՄՆ-ը չխառնվի տարածաշրջանի ներքին գործերին եւ բացակայի այնտեղից: Այսպես նա պատասխանել է ԱՄՆ-ից հնչող հայտարարություններին առ այն, որ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում սիրական հակամարտության կարգավորման հարցում Վաշինգտոնը մտադիր է համագործակցել Իրանի հետ:

«Միջուկային համաձայնագիրը ցույց տվեց, որ ամերիկացիները, լինի դա Կոնգրոսը, թե նախագահի աշխատակազմը, շարունակում են Իրանի ժողովրդի նկատմամբ թշնամական գործողությունները: Ուստի նրանք, ովքեր համոզված են, որ զարգացման համար Իրանին անհրաժեշտ է հենվել Արեւմուտքի վրա, խորապես սխալվում են: Ես իմ բարոյական ու կրոնական պարտքն եմ համարում ընդդիմանալ այդ ամենին, եւ կանեմ այդպես մինչեւ վերջին շունչս», - հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդը:
Ուկրաինան «կապակցվում» է Գալիցիային. ԵՄ  հետ ասոցացման արդյունքները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար