Վլադիմիր Պուտինն օգոստոսին կայցելի Բաքու

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Բաքու: Այս մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպման մասով:

Ի դեպ, այս կապակցությամբ Միլի Մեջլիսի նախագահ Ասադովը նեղսրտել է, թե լրատվամիջոցները, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, նշում են, որ Իրանի նախագահ Խասան Ռոուխանին այցելելու է Հայաստան, բայց մոռանում նշել, որ Ռոուխանին կայցելի նաև Ադրբեջան:

Ըստ այդմ, նա նշել է, որ Ռոուխանին օգոստոսին կայցելի Բաքու, որտեղ նախատեսված է անցկացնել ՌԴ, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, հունիսի սկզբին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատեց, որ տարվում են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ և խոստացավ ժամկետները հստակեցնելուց հետո դրանք հնչեցնել: