29.03.2024
Վիեննայի հանդիպումը. Սառույցը կոտրվե՞լ է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Վիեննայի գործարքը». կկրակե՞ն դիպուկահարները. հայացքներ Երևանից ու Բաքվից

Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ձեռք բերավված պայմանավորվածությունները դեռ չեն նշանակում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը թևախոխել է որակական նոր փուլ: Սա միայն խոսում է բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը նշեցին հայաստանցի եւ ադրբեջանցի փորձագետները:

Հիմնական արդյունքները

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, որոնք նանախադեպ էին 1994 թ.-ի հրադադարից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում մայիսի 16-ին: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամապտության վերաբերյալ:

Մասնավորապես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները:

Վիեննայում նախանշված համաձայնությունների մեջ խոսք չկա շփման գոտուց դիպուկահարների հետ քաշման մասին, ինչը փորձագետները գնահատում են որպես բավականին անհանգստացնող հանգամանք:

Քննարկմանը բացի հայաստանցի փոձագետներ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանից, տեսազանգի միջոցով Ադրբեջանից մասնակցում էին Հելսինկյան կոմիտեի ադրբեջանական գրասենյակի մամուլի քարտուղար Նիջաթ Մելիքովը և կոնֆլիկտների կարգավորման գծով փորձագետ Շահին Ռզաևը:

Ինչո՞ւ չխոսեցին դիպուկահարներից

«Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում երկու երկրների նախագահների մակարդակով հանդիպումն ուղղակի բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին է խոսում: Սա փորձ է կանխել նոր բռնության ռիսկերը, որոշակի վստահության մեխանիզմներ ստեղծել: Ի վերջո լավ է խոսել, քան կրակել: Իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության մասին խոսելը մեղմ ասած բավական բարդ է, իրական վստահություն չկա։ Չեմ կարծում, որ հանկարծ կդադարեն սահմանին կրակել։ Բայց Մինսկի գործընթացը դրան սովոր է», - նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ստեփան Գրիգորյանը սկզից անդրադարցավ այն հանգամանքին, որ Սարգսյանն ու Ալիևը հանդիպեցին միայն ապրիլյան լայնածավալ բախումներից հետո, որոնց հետևանքով միայն պաշտոնական տվյալներով կողմերը 200 զոհ տվեցին: Նա իր զարմանքը hայտնեց այս առիթով: «Ինքս, իհարկե, չեմ կիսում Բաքվի դիրքորոշումը, բայց հասկանում եմ, թե ինչու ապրիլի 2-ին ադրբեջանական կողմը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Բաքուն դժգոհ է բանակցություններից ու հաստատված ստատուս քվոյից: Սակայն ես զարմանում եմ, որ միայն այդ արյունալի դեպքերից հետո երկու երկրների նախագահները հանդիպեցին ու որոշակի դրական մտքեր արտահայտեցին: Մի՞թե չէր կարելի նույնն անել ավելի վաղ՝ խուսափելով այդքան զոհերից», - հռետորական հարց ուղղեց Գրիգորյանը:

Նրա նաև հարցադրում կատարեց առ այն, որ Վիեննայում հանդիպման արդյուքնում պայամանվորվածություն չկա դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու վերաբերյալ: «Ինչո՞ւ նրանք չեն խոսել այս խնդրի շուրջ: Եթե կողմերը չեն խոսել այս կարևոր հարցի շուրջ, քանի որ մինչ երեկ նախագահները բանակցում էին ադրբեջանական զինուժի կրակոցից ԼՂ զինիծառայող է զոհվել, նշանակում է լարվածությունը սահմանին չի նվազի», - ասաց նա:

Ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը, ենթադրում է Շահին Ռզաևը, հենց ապրիլի սկզբին տեղի ունեցավ, որպեսզի հակամարտող երկրների հասարակություններին նախապատրաստեն խաղաղության համաձայնագրին։ «Առաջինը, ինչ արձանագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, այն է, որ պատերազմը հակամարտության լուծում չէ», - ասաց բանախոսը՝ հույս հայտնելով, որ հնարավոր է այս պայմանավորվածություններից հետո դիպուկահարները չեն կրակի։ «Շատ առաջարկներ են արվել դիպուկահարների դուրսբերման մասին։ Հուսամ, դիպուկահարներն այլեւս չեն կրակի»,- նշել է Ռզաեւը:

Պատրաստվո՞ւմ են խաղաղության

Ռզաեւը հիշեցրերց, որ հանդիպումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ յան, որ մինչեւ հունիսի վերջ Ալիեւն ու Սարգսյանը կձեռնարկեն հակամարտության վերջնական կարգավորման գործընթաց։ «Լավրովը սեղանին իր հեղինակությունն է դրել։ Ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը հենց ապրիլի սկզբին տեղի ունեցավ։ Կարող եմ ենթադրել, որպեսզի հասարակություններին նախապատրաստեն խաղաղության համաձայնագրին», - կարծիք է հայտնել Ռզաեւը։

Հելսինկյան կոմիտեի ադրբեջանական գրասենյակի մամուլի քարտուղար Նիջաթ Մելիքովն իր խոսքում նախ ներկայացրեց ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանականերում ստեղծված իրավիճակը:

«Այն, ինչ կատարվում է ադրբեջանական հասարակության մեջ. էյֆորիա, հուսահատություն, հայրենասիրական զգացմունքների ալիք, քննարկումներ, թե ինչու այդպես եղավ: Թեպետ ադրբեջանական հասարակության մեջ կա հատված, որը կողմնակից է խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, հիմանական մասը հանդես է գալիս ռազմական ճանապարհով կարգավորման օգտին», - ասաց նա՝ այնուհետեւ հակադարձելով Ստեփան Գիրգորյաննի դիպուկահարների դուրս բերման հարցադրմանը՝ նշեց. «Չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է Ադրբեջանը դուրս բերի դիպուկահարներին, եթե իր տարածքները օկուպացված են»:

Ասվածին ի պատասխան Ստեփան Գիրգորյանը պատասխանեց, որ որպես հակամարտության կարգավորման հիմք գոյություն ունեն Մադրիդյան սկզբունքներ, որտեղ չի խոսվում տարածքների օկուպացիայի մասին: «Ինձ համար զարմանալի է, երբ ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մադրիդյան փաստաթղթի 6 սկզբունքից և 14 քայլերից առանձնացնում եք մեկն ու ասում, որ դա է կարևորը։ Եթե հիշում եք, այնտեղ հարց կա նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին, փախստականների, խաղաղապահ ուժերի մասին։ Մենք երբեք չենք ասել, որ տարածքների մասին այնտեղ չի խոսվում, մինչդեռ դուք առանձնացնում եք մի կետն ամբողջ կոնտեքստից», - ասաց նա։

Կրակելու ռացիոնալ պահանջը չի վերացել

Թեպետ քննարկման մասնակնիների մի մասը հույս հայտնեց, որ Վաիեննայում ձեռք բերված պայամանվորվածությունները կյանքի կկոչվեն, սակայն մյուսները չկիսեցին նրանց լավատեսությունը: «Վիեննայի գործարքի» կենսունակությանը կասկածամտորեն է վերաբերում Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա չի կարծում, որ վստահության մեխանիզմները, որոնց վերաբերյալ պայմանավորվածություն կա, «գործին օգուտ կտան», քանի որ Ադրբեջանը ռացիոնալ «պահանջ ունի կրակելու»:

«Եթե Ադրբեջանը չկրակի սահմանին ու այնտեղ ամեն ինչ լինի հանգիստ ու խաղաղ, ապա այդ հակամարտության մասին կմոռանան: Կրակելը հակամարտության մասին հիշեցում է: Ուստի դա Բաքվի համար միակ ձեւն է՝ ազդելու գործընթացի վրա: Եվ պարզ չէ՝ ինչու պետք է Բաքուն վերցնի ու միանգամից հրաժարվի այդ գործիքից», - ասաց նա՝ միևնւոյն ժամանակ հավելելով, որ ապրիլյան արյունալի զինված բախումները ապացուցեցին նաև հակառակը, որ պատերազմի միջոցով էլ խնդիրը չի լուծվի: «Ուստի որքան էլ հայերն ու ադրբեջանցիները միմյանց չսիրեն, պետք է փորձեն բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորել: Ադրբեջանի համար այլ Հայաստան, իսկ Հայաստանի համար այլ Ադրբեջան գոյություն չունի», - ասաց նա:
Խիդաշելին ընդդեմ Հանտինգտոնի. Ինչպե՞ս է Վրաստանը դառնում կամուրջ պանթուրքիզմի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար