24.04.2024
Ղարաբաղի ճանաչումը՝ խաղաղության պարտադրման օպերացիա
prev Նախորդ նորություն

Վիեննայի հանդիպումը. Սառույցը կոտրվե՞լ է

ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում, ըստ պաշտոնական լհարոսի հաղոդմամբ ձեռք բերված պայմանավորվածությունների, բավականին հաջող էր: Այդպիսի եզրահանգման ենք գալիս հաշվի առնելով մի քանի գործոններ, առաջին հերթին ապրիլյան քառօրյա պատերազմը:

Բիշքեկյան հրադադարի ստորագրումից ի վեր ամենալուրջ ապրիլի սկզբին Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո, որը սպառնում էր վերածել երրորդ երկրների մասնակցությամբ լայնածավալ պատերազմի, խոսել բանակցությունների մասին ֆանտաստիկայի ժանրից էր: Պետք է հիշեցնել Բեռնում նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումը, երբ նախագահների բաժանվեցին առանց որևէ արդյունքների ու որոշ ժամանակ անց Ղարաբաղում կրակոցները հնչեցին ավելի մեծ ուժով:

Այսօր իրավիճակը մի քիչ այլ է: Առաջին՝ ձեռք են բերվել համեստ, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ: Կողմերը ստանձնել են պատասխանատվություն միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք պայմանավորվել են պահպանել 1994 և 1995թթ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով, ԵԱՀԿ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու, որոնք թույլ կտան հետաքննել շփման գծում գրանցվող միջադեպերը, ինչպես նաև ԵԱՀԿ-ն և Կարմիր Խաչն օգնելու են որոնել անհետ կորածներին:

Ավելի հետաքրքրիր է Լավրովի հայտարարության եզրափակիչ հատվածը: Նա նշել է, որ այս տարվա հունիսին ՀՀ ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները, որտեղ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավորման չափանիշները: Ռուսաստանցի նախարարին դժվար է մեղադրել չափազանցված լավատեսության մեջ և եթե խոսվում է, որ նախագահները շուտով կրկին անգամ հանդիպելու են, դա նշանակում է, որ տեղի է ունեցել տեղաշարժ: Այդ տեղաշարժերը պետք է փնտրել ղարաբաղյան հակամարտության գոտուց հեռու:

Ընդունված է համարել, որ Ղարաբաղում լարվածության աստիճանը սկսել է աճել 2014թ.-ի ամռանը, երբ Ադրբեջանը սկսեց աստիճանաբար մեծացնել կիրառվող զինատեսակների տրամաչափը: Այդ ժամանակ լայնամաշտաբ էսկալացիայից հնարավոր եղավ խուսափել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդական առաքելության շնորհիվ՝ Սոչիում կազմակերպելով ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Սակայն այդ ժամանակ Մոսկվայի նախաձեռնողականությունը պատշաճ արձագանք չէր գտել Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից, քանի որ ընթանում էր Արևմուտք-ՌԴ թեժ հակամարտությունն ու հակառուսական տրամադրությունների հրահրումը համարվում էր Ադրկովկասի ապակայունացման գործոններից մեկը: Չի բացառվում, որ 2014թ.-ի ապակայունացումը Ղարաբաղում Արևմուտքի պատասխաններից մեկն էր, այդ թվում նրա դաշնակից Թուրքիայի պատասխանը Մոսկվայի գործողություններին Ուկրաինայում և Սիրիայում: Չնայած խոսվում էր, որ Ղարաբաղը միակ հարթակն է, որտեղ համանախագահող երկրների շահերը համընկնում են, սակայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խորքային տարաձայնություններն իրենց բացասական արտացոլանքն էին թողնում բանակցային գործընթացի վրա:

Թուրքական հետքը կարելի է տեսնել նաև ապրիլյան սրացումների ժամանակ: Հիշում ենք, որ այդ ժամանակ Բաքվի գործողություններին իր աջակցությունն էր հայտնել միայն Թուրքիայի նախագահը:

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Մինսկի եռյակի ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել հայ և ադրբեջանցի առաջնորդների հանդիպումը, ինչը հիմք է տալիս խոսել որոշակի անցումային արդյունքների մասին: Միջորդների լավատեսությունն առիթ է տալիս խոսելու ընդհանուր խաղի կանոնների մշակման մասին, որի շրջանակներում էլ ընթանալու են հետագա քննարկումները: Այնուամենայնիվ, հակամարտության կողմերի միջև դեռևս մեծ անդունդ է և որևէ խաղաղարար նախաձեռնություններ չեն կարող արագ, շոշափելի արդյունքներ տալ: Սակայն պետք է նշել, որ հանդիպումից առաջ շփման գծում տարիներ ի վեր առաջին անգամ համեմատաբար հանգիստ էր: Թեպետ կրակոցներ շփման գծում հնչել են, որի արդյունքում զիհվել է նաև ԼՂ զինծառայող:

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացնել գործնականում, սակայն այստեղ չեն բացառվում նոր խաթարող հանգամանքներ: Շատ բան կախված է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումից, քանի որ Երևանը միշտ էլ հանդես է եկել հետաքննությունների մեխանիզմների ներդրման օգտին:

Աշոտ Սաֆարյան՝ հատուկ VERELQ-ի համար
«Վիեննայի գործարքը». կկրակե՞ն դիպուկահարները. հայացքներ Երևանից ու Բաքվից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

alexistogel