Եվրոպայում ԱՄՆ հակարթիռային ռազմակայանի բացումը «շուլերություն» է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիյա Զախարովան «շուլերություն» է անվանել Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության ռազմակայանի (ПРО) տեղակայումը: Նման հայտարարությամբ Զախարովան հանդես է եկել ТВЦ հեռուսատաալիքի եթերում, հայտնում է РБК-ն:

«Տեղի են ունեցել ստոր քայլեր, պայմանավորվածությունների խախտումներ… անգամ որոշակի «շուլերություն», երբ մեզ (Ռուսաստանին) պատնում էին, որ հակահրթիռային պաշտպանության ռազմակայանը ստեղծվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի դեմ», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռումինիայում ռազմակայանի տեղեկայման հետ կապված Մոսկվան իրեն պատասխան գործողությունների իրավունք է վերապահում:

Արևելյան Եվրոպայում առաջին հակահրթիռային պաշտպանության ռազմակայանը տեղեկայվեց Ռումինիայում մայիսի 12-ին: ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Բելլը ռազմակայանի բացման նախօրեին հայտարարել է, որ հակահրթիռային պաշտպանության ռազմաբազան «չի ուղղված Ռուսաստանի դեմ»: Նա բացատրեց այդ քայլը Իրանի գործողություններով, որն ավելացնում է իր հնավարությունները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ առիթով հայտարարել էր, որ Ռումինիայում ռազմակայանի տեղակայումը Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով բազայի բացումը, ասել է, որ ռուսաստանյան իշխանությունները ստիպված են մտածել վտանգների չեզոքացման մասին: Նրա խոսքով, հակահրթիռային պաշտպանության ռազմաբազան ուղղակի պաշտպանական համակարգ չէ, այլ «ծայրամաս հանվող ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ներուժի մի մաս»: