29.03.2024
ՆԱՏՕ-ին հակազդելու նպատակով ՌԴ-ն երեք դիվիզիա սկտեղծի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Անկարան քննադատել է Բունդեսթագում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակներին

Անկարան հանդես է եկել Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակների խիստ քննադատությամբ: Այդ օրինագիծը քննարկվելու է գերմանական Բունդեսթագում:

«Մեզ համար որևէ նշանակություն չունի երրորդ երկրների խորհրդարանականների փորձերը քաղաքականացնել պատմությունը», - ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, փոխանցում է Անադոլու գործակալությունը: Նրա խոսքով, պատմությունը քաղաքականացնելու փորձերը սրում են այդ հարցը:

«Ցեղասպանությունն այն թեման չէ, որ կարող է օգտագործվել, որպես քաղաքական գործիք: Անկարան առաջարկել էր ստեղծել համատեղ հանձնաժողով այդ հարցը քննարկելու համար»,-նշել է դիվանագետ և հավելել, որ Թուրքիայի՝1915թ.-ի իրադարձությունները քննարկելու առաջարկը մնում է ուժի մեջ: Իր հերթին ՀՀ-ը հայտարարում է , որ Հայոց ցեղասպանությունը կատարված փաստ և քննարկման ենթակա չէ:

«Մենք Գերմանիայի իշխանություններին հայտնել ենք մեր կարծիքն այդ մասին և ցավոք տեսնում ենք, որ վերջին շրջանում Բեռլինը չեզոք դիրքորոշում չի որդեգրում: Այդպիսի քայլը վիրավորում է թուրքական ծագմամբ Գերմանիայի քաղաքացիներն և ընդհանուր թուրք ժողովրդին»,-նշել է Բիլգիչը:

Նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի պետք է հիշի ՄԻԵԴ-ի 2015թ.-ի հոկտեմբերի 15-ի որոշումը՝ «Փերիչեքն ընդդեմ Շվեյցարիայի»: Նա հավելել է, որ 1915թ.-ի իրադարձությունների վերաբերյալ որոշումը բացասական հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա և իրենք կոչ են անում Գերմանիան խորհել և բանականություն ցուցաբերել:
Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերածել սեփական կայսրության
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար