28.03.2024
Փորձագետ. Իրանն ու ՌԴ-ը կարող են հաջողությամբ պայքարել Հարավային Կովկասում Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցության դեմ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պեկինը քննարկում է Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնմանը Հայաստանի մասնակցության հարցը

Չինացի մասնագետները քննարկում են Մեծ Մետաքսի ճանապարհի վերակառուցմանը Հայաստանի մասնակցության հարցը: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքով, չինացի փորձագետները այդ ուղղությամբ հատուկ հետազոտություն են իրականացնում:

«Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտին Պեկինում հայ-չինական բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում: Մեր երկիրը բոլոր շանսերն ունի մաս դառնալու այդ նախագծի: Ճանապարհը լինելու է ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթգծային և այդ ուղղությամբ Հայաստանում աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ կապված: Բացի այդ, օրակարգում է երկաթգծի շինարարության հարցը, որը կկապի հայկական երկաթուղիները Իրանի երկաթուղու հետ, որի տարածքով էլ պետք է անցնի Մեծ Մետաքսի ճանապարհը»,-հայտարարել է Մինասյանը:

Պեկինում Չինաստանի քաղաքական ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ողջունում է Մեծ Մետաքսի ճանապարհի վերականգնումը և պատրաստ է իր ներդրումն ունենալ:

Նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման մասին առաջարկը Սի Ձինպինը առաջ է քաշել 2013թ.-ի սեպտեմբերին: Նախագիծը միտված է Եվրասիայի երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը: Այդ գոտին պետք է տարածվի Չինաստանից մինչև Եվրոպա՝ Կենտրոնական Ասիայի և ՌԴ-ի տարածքով:
Մամուլի տեսություն. USAID-ին կարող է դադարեցնել գործունեությունը Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար