Զլոբին. ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել ՌԴ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոնոպոլիստի դերում

Միջազգային հարաբերությունների փորձագետ Նիկոլայ Զլոբին

Արևմուտքը կորցրել է հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ: 1990-ական թթ.-ին ՀՀ-ին ընկալվում էին ռուսական շահերի դիտանկյունից՝ այն ժամանակ Արևմուտքի ու ՌԴ-ի հարաբերությունները բավականի հարմոնիկ էին: Այդ մասին հայտարարել է Գլոբալ շահերի կենտրոնի նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Նիկոլայ Զլոբինը:

"Այժմ ՀՀ-ը շարունակում է ընկալվել ռուսական շահերի դիտանկյունից, սակայն Արևմուտքի ու ՌԴ-ի հարաբերությունները այժմ շատ լարված են", - նշել է նա՝ հավելելով, որ արևմտյան լուրջ քաղաքական գործիչները չէին սպասում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է սառեցվել այդքան երկար ժամանակով, փոխանցում է haqqin.az-ը:

Նրա խոսքով, Վաշինգտոնում կան ազդեցիկ ուժեր, որոնք ցանկանում են, որպեսզի ԱՄՆ-ը ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: "Այդ ուժերը չեն ցանկանում, որպեսզի ՌԴ-ը դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոնոպոլիստ: Այժմ մշակվում է ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը Ղարաբաղի հարցով՝այն դեռևս գոյություն չունի", - ասել է փորձագետը: