29.03.2024
Նարիշկին. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ընդլայնում է ՌԴ-ի հետ համագործակցության հնարավորությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կկարողանա՞ արդյոք Թբիլիսին ինտեգրվել ՆԱՏՕ և բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իմպլեմենտացիան կուժեղացնի երկրի պաշտպանական ներուժը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում: Այդ մասին հայտնում է newsgeorgia.ru կայքը:

«Վրաստանի շարժումը դեպի ՆԱՏՕ էլ ավելի կխորանա ՆԱՏՕ-Վրաստան փաթեթի իմպլեմենտացիայի արդյունքում, ինչը կնպաստի մեր զինված ուժերի զարգացմանը և Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը», - նշել է Ջանելիձեն: Նախարարի խոսքով, այս տարի Ռազմական ազգային ակադեմիան կունենա առաջին շրջանավարտ յունկերները, ովքեր հետագայում մեկ տարվա ընթացքում հատուկ զինվորական դպրոցներում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան պրոֆեսիոնալ կրթություն կստատան, ինչից հետո կանցնեն ծառայության զինված ուժերում:

Ջանելիձեն նշել է, որ Ախալքալաքում այս պահին ընթանում է Նախնական զինվորական պատրաստման կենտրոնի շինարարությունը , որը կավարտվի այս տարի, բացի այդ, Քութայիսում առկա կադետների ուսումնարանին նման նոր ուսումնարան կկառուցվի մոտակա ժամանակներս նաև երկրի արևելքում: Նախարարը նշել է, որ Վրաստանում ռազմական կրթությունը իրականացվելու է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, փոխանցում է Vz.ru կայքը:

Մինչ այդ, VERELQ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն և Վրաստանը 2015թ.-ի ամռանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: «Վրաստան-ՆԱՏՕ փաթեթի իմպլեմենտացիան շատ լավ տեմպերով է ընթանում: Մեր մասնագետները օգնում են Վրաստանին համատեղ ուսումնամարզական կենտրոն ստեղծելու հարցում: Մենք արդեն ընտրել ենք հիմնական խմբի անդամներին, որոնք շուտով կժամանեն երկիր և մենք Վրաստանի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնենք ամռանը», - հայտարարել էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Ուելսում 2014թ.-ի սեպտեմբերին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում որոշում է կայացվել Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման մասին և ընդունվել է Թբիլիսիի՝ դաշինքի անդամակցությանը նպաստող փաթեթը: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանիի ռազմակայանը լավ շանսեր ունի դառնալու ՆԱՏՕ-ի նոր ուսումնամարզական կենտրոն:

Թբիլիսին այս պահին փորձում է որոշակի շտկում մտցնել իր արտաքին քաղաքական ուղենիշում՝ ուղղելով այն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հուն: Այդ քաղաքական ուղղության ինդիկատորներից մեկը, ըստ փորձագետների, հանդիսանում է եվրաատլանտյան կառույցներին Թբիլիսիի ինտեգրման վառ կողմնակից, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունը 2014թ.-ի նոյեմբերին:

Այս համատեքստում կարելի է դիտարկել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այն հայտարարությունը, որ Թբիլիսին շարունակելու է դեպի ԵՄ ինտեգրացիայի և Ռուսաստանի հետ երկխոսության քաղաքականությունը: Այդ քաղաքականության արդյունքը, ըստ վարչապետի, վրացական ապրանքների վերադարձն է ռուսական շուկա:

Կհաջողվի արդյոք Վրաստանին ուժեղացնել նոր աշխարհաքաղաքական ուղենիշը՝ արագ տեմպերով ինտեգրվել ԵՄ և ՆԱՏՕ և բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ցույց կտա ժամանակը: Սակայն փորձագետները այդ քաղաքական ուղենիշի հեռանկարին կասկածամտորեն են մոտենում՝ հատկապես Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի բարդացան և Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրման պարագայում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե գործնական քայլեր ձեռնարկվեն Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ներքաշելու ուղղությամբ:
Իրանի ապամեկուսացումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. փորձագետներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար