Ով ինչ կարծիք էլ հայտնի, ՌԴ-ը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդ մասին պատասխանելով ռուսաստանցիների հարցերին "ուղիղ կապի" ընթացքում այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է EADaily:
«Դա չափազանց զգացմունքային թեմա է: Ինձ թվում է, մենք պետք է դրան շատ զգույշ վերաբերվենք, բժշկական հայտնի չվնասելու սկբունքին համապատասխան: Դա հին հակամարտություն է, որը գտնվում է սառեցված վիճակում: Ցավոք, տեղի է ունեցել բռնության աճ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գտնենք երկու կողմերի համար ընդունելի լուծում: Իհարկե, այստեղ անհրաժեշտ են երկարաժամկետ որոշումներ Ղարաբաղի հարցով և դրանք կարող են ձեռք բերվել բացառապես քաղաքական ճանապարհով: Պետք է գտնվի կոմպրոմիս»,-նշել է նա:
ՌԴ նախագահի խոսքով, մի քանի տարի առաջ թվում էր, թե կողմերը հասել են նրան, որպես գտնեն այդ փոխզիջումը, սակայն պարզ դարձավ, որ դա ցավոք այդպես չէ:
«Մենք աշխատելու ենք նաև միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմ մակարդակով շարունակելու ենք աշխատանքները: ՌԴ-ը, ով ինչ կարծիք էլ հայտնի, հետաքրքրված էր խնդրի կարգավորմամբ, քանի որ մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել Ադրբեջանի և ՀՀ-ի հետ: Մեզ մոտ ՌԴ-ում բնակվում է մեծ քանակությամբ հայեր և ադրբեջանցիներ, նրանց թիվը հասնում է միլիոնների: Փառք Աստծո, մեր տարածքում չկան որևէ խնդիրներ, ավելին, ես գիտեմ հայերի և ադրբեջանցիների, ովքեր չնայած ողբերգական իրադարձությւոններին պահպանում են լավ միջանձնական հարաբերությունններ: Դա շատ ճիշտ է»,-նշել է Պուտինը:
Նա հավելել է, որ ՌԴ-ը բոլոր ջանքերն է գործադրելու հակամարտության կարգավորման համար, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն ՀՀ-ի ու Ադրբեջանի ժողովուրդները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը: Սկսվել էին թեժ մարտեր հակամարտ զորքերի միջև, ինչից հետո կողմերը մեղադրեցին միմյանց հրադադարի խախտման մեջ: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որն ինչպես հետագայում պարզվեց հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու մասին լուրը:
Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 92 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: