28.03.2024
Պաշտպանության նախկին նախարար. 1990-ականներին ՀՀ-ի ռուսամետ ուղենիշը օգնեց պահպանել պետությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ձերբակալվել են ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի անդամները

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վայրում զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի շրջանակներում ապրիլի 7-ին ձերբակալվել են ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի անդամները: Ձերբակալվածների թվում են շարժման համակարգող, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուքասզյանը, Պավել Մանուկյանը և Սեֆիլյանի եղբայր Թորոս Սեֆիլյանը:

Մինչև ձերբակալությունները ոստիկանությունը խուզարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի բնակարանները: Խուզարկություն է իրականացվել նաև կազմակերպության գրասենյակում: Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը: Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը, Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստները նպատակ ունեին սկսել անժամկետ բողոքի ցույց իշխանափոխության պահանջով՝ "100-ամյակն առանց ռեժիմի" կարգախոսով:

Քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշվում է. "Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի:
«Բացի այն, որ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նախատեսված հրապարակային միջոցառումներն իրենց նեղ շահերին ծառայեցնելու մտադրությունը, մեղմ ասած, հեռու է բարոյականության սահմաններից, այդպիսի գործողությունները միաժամանակ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու առերևույթ հանցագործության նախապատրաստության հատկանիշներ, ուստի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն":

Նշենք, որ Հիմնադիր խորհրդարանը արմատական մոտեցումներ ունի մի շարք հարցերի նկատմամբ: Նրանք գտնում են, որ Հայաստանում իշխանափոխությունը ընտրությունների միջոցով հնարավոր չէ և անհրաժեշտ է գտնել այդ խնդրի լուծման նոր տարբերակներ:Գործող իշխանությունների խիստ քննադատությանը զուհագեռ, ում նրանք անվանում են <<գաղութարարներ>>, Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալիս նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաիմաստավորման օգտին, որտեղ Հայաստանի շահերը, ըստ նրանց, ոտնահարված են:

Հիմնադիր խորհրդարանի ապրիլի 24-ին իշխանափոխության նախաձեռնությունը ոչ միանշանակ է ընդունվում հասարակության կողմից: Շատերը դատապարտում են նրանց մտադրությունը սգո առիթը օգտագործել քաղաքական նպատակների համար: "Դա իմաստազրկում է սգո օրը, քաղաքականացնում է այն և համաշխարհային հանրության ուշադրությունը 100-ամյակից շեղում է դեպի քաղաքական խնդիրները", - նշում են նախաձեռնության ընդդիմադիրները:

Հունվարի վերջին Հիմնադիր խորհրդարանի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հասարական մեծ հնչեղություն ստացած միջադեպ: Դեպի Արցախ ավտոերթի ընթացքում հունվարի 31-ին Բերձորի մոտակայքում տեղի ունեցան բախումներ շարժման ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղի իրավապահների միջև:

Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը հայտնել էր, որ ավտոերթը բավականին բացասական է ընդունվել ղարաբաղյան հասարակության կողմից: "Ոստիկանության ներկայացուցիչները ավտոերթի մասնակիցների հետ հանդիպմանը բացատրել են իրավիճակը՝ կոչ անելով զերծ մնալ երթից: Սակայն ավտոերթի մասնակիցների մի խումբ սկսել է իրականացնել անօրինական գործողություններ (չի նշվում, թե ինչպիսի գործողություններ) և սադրանքներ: Ինչից հետո ոստիկանները զանգվածային անկարգությունները կանխարգելելու համար համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել", - նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Եվս մեկ միջադեպ տեղի է ունեցել մարտի 28-ին՝ Գյումրիում: Հավաքներից մեկի ժամանակ դանակահարվել է Հիմնադիր խորհրդարանի ակտիվիստ Հրաչ Միրզոյանը: Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալությունները քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման հերթական դեպքն են: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հայտնում է news.am: Նա հիշեցրել է, որ ՀԱԿ-ը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ կապված Հիմնադիր խորհրդարանի հետ. մասնավորապես այս տարվա հունվարին Բերձորում ՀԽ-ի ավտոշարասյան վրա կատարված հարձակումը և մարտի 28-ին Գյումրիում ՀԽ անդամին դանակահարելու դեպքը: «Ակնհայտ է, որ այս դեպքերը քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումների նույն շղթայի օղակներն են»,- հայտարարել է Զուրաբյանը:
Նալբանդյան. Հայաստանը կհամագործակցի ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով իր պարտավորությունները ԵՏՄ-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար