29.03.2024
Քոչարյանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանը պահանջում է ՌԴ-ից վերանայել գազի պայմանագիրը

Անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ գազի և հումքային ապրանքների առևուրն իրականացնելու վերաբերյալ պայմանագրերը՝ հրաժավելով առևտրում դոլարից: Այս մասին ապրիլի 12-ին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, հումքային ապրանքների առևտրում դոլարից հրաժարվելու առաջարկը, հնարավոր կդարձնի մի կողմից, չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցել այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում առկա գների հետ: "Սա նշանակում է վերանայել նաև համաձայնագիրը", - հավելել է նա՝ հիշեցնելով, որ ժամանակին ԵԱՏՄ շրջանակներում ստրատեգիական ապրանքների դիմաց ռուբլով վճարելու հարցը բարձրացրել էր ՀՀ վարչապետը, սակայն մինչև այժմ ո՛չ ՌԴ կառավարությունը, ո՛չ էլ ԵԱՏՄ ղեկեվարությունը պաշտոնապես չեն պատասխանել հայկական կողմի առաջարկին:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործող գազային համաձայանագիրը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի երևանյան այցելության ժամանակ: Նշված փաստաթղթով իշխանությունները «Գազպրոմ»-ին հանձնեցին «Հայռուսգազարդ»-ում Հայաստանին պատակող բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը, քանի որ պարզվեց, որ Հայաստանը ռուսաստանյան մոնոպոլիստին պարտք է 155 միլիոն դոլար ավելի վաղ մատակարարված գազի դիմաց:

Անցած հինգշաբթի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած այցելության ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանի հետ սահմանին գազի գինն իջնելու է 15 դոլարով, և հազար խորանարդ մետրի համար ռուսաստանյան «Գազպրոմ Արմենիա»-ն սահմանին այլևս վճարելու է 150 դոլար:

«Պայմանավորվեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը, իմ կարծիքով, կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար», - ասել էր Ռուսաստանի վարչապետը:

Թեպետ Մեդվեդևը կարևոր համարեց գազի գնի իջեցումը, սակայն Արծվիկ Մինասյանն հայտարարեց՝ նման իջեցումը անէական է Հայաստանի տնտեսության համար․ - «Անշուշտ, յուրաքանչյուր գնի իջեցում, անկախ նրանից, թե ինչ ծավալի է, դա դրական է: Սակայն տվյալ դեպքում 15 դոլարի իջեցումը որպես Էկոնոմիկայի նախարար, ես չեմ կարող համարել էական նպաստ մեր տնտեսության մեջ ինքնարժեքի իջեցման առումով»:

Մեդվեդևի հետ բանակցություններից հետո (անցած հինգշաբթի), դեռ պարզ է, թե արդյոք գազի գինը նվազելու է Հայաստանի բնակչության, ձեռնարկությունների համար: Իշխանությունները խոստացել են քննարկել և պատասխանել այդ հարցադրմանը: Արդեն անցել է մոտ մեկ շաբաթ, իսկ իշխանությունները դեռ որևէ բան չեն ասել, հայտնում է Ազատությունը:

Այսօր հարցի պատասխանը չգիտեր նաև Էկոնոմիակայի նախարարը՝ խորհուրդ տալով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Այնուամենայնիվ Հայաստանում փորձագիտական մակարդակով կարծում են վերջնական սպառողին մատակարարվող «կապույտ վառելիքի» սակագինը կարող է նվազել 24-ից 40 դոլար 1000 խմ-ի դիմաց: Ցանկության դեպքում, ըստ տնտեսագետ Արտակ Մանւկյանի, դա հնարավոր է իրականացնել ռուսական «Գազպրոմ»-ի դուստր «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարժայի հաշվին, որը մինչ այս, սահմանին գազը գնում էր 165 դոլարով և վաճառում ՀՀ սառողներին միջինը 320 դոլարով:

«Գազպրոմ Արմենիայի» 1000 խմ գազի դիմաց մաքուր շահույթը, ըստ Մանուկյանի հաշվարկների, կազմում է 46 ԱՄՆ դոլար: Այս թիվը ստացվել է փորձագիտական հաշվարկների հիմնա վրա՝ հաշվի առնելով Օրենբուրգի մարզում գազի սակագինը, որի միջինը կազում է 55-60 դոլար, և տեղափոխման ու բաշխման բոլոր ծախսերը՝ շուրջ 200 դոլար: Սակայն պաշտոնական տվյալներով «Գազպրոմի» դուստր ընկերության շահույթը 1000 խմ-ից կազմում է մոտ 30 դոլար:

Մանուկյանն առաջարկում է գների ճկունության և բնակչության համար գազի մատչելիության տեսնակյունից սահմանել նաև սեզոնային գներ:

«Ասենք՝ ձմեռային ամիսներին, երբ բնակչությունը ավելի շատ է գազ սպառում, սահմանվի ավելի ցածր սակագին, որը կարող է փոխհատուցվել՝ ավելի տաք եղանակին բարձր սակագին սահմանելով, երբ տնային տնտեսություններն ավելի քիչ են գազ սպառում: Տնային տնտեսությունների համար սա կարևոր է, քանի որ թեպետ այն սպառում է գազի ծավալի մոտ մեկ քառոդը, սակայն վճարում է ընդհանուր գումարի 50%-ից ավելին», - ասաց Մանուկյանը:

Տնտեսագետի խոսքով, համադրելով «Գազպրոմ Արմենիայի» մաքուր շահույթը, սահմանին գազի ինքնարժեքը, ծախսերը, կարելի է ասել, որ «կապույտ վառելիքի» սակագինը բնակչության համար կրող է նվազել մոտ 40 դոլարով:

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ հիշեցրեց, որ տարեկան Հայաստանը ՌԴ-ից մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծում եւ դրա դիմաց ամեն տարի 330 միլիոն դոլար է վճարում:

«Այժմ, մենք 30 միլիոն դոլար պակաս պիտի վճարենք: Մենք շահեկան վիճակում կլինենք, եթե ռուսական ռուբլով վճարենք գազի համար, բայց քանի որ Ռուսաստանն արտաքին պահուստների համալրման խնդիր ունի, բնական է, որ չի գնա այդ քայլին: Թեպետ ՀՀ կառավարությունը հադես էր եկել նման առաջարկով», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ գազի սակագնի իջեցումը պետք է որ հանգեցնի նաև էլկտրաէներգիայի սակագների նվազմանը:
Բաքուն խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. վիրավորվել է ՊԲ զինծառայող
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար