29.03.2024
Իրանի «միջուկային հաշտեցման» արձագանքը. Ալիևը շտապ մեկնեց Սաուդյան Արաբիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյան. Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել՝ անդամակցելով ԵՏՄ-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Россия 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության, ակնկալիքների ու հեռանկարների մասին՝ ասելով, որ ԵՏՄ–ին անդամակցելով՝ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել։

«Ես վստահ եմ, որ հեռանկարը լավ է, հակառակ դեպքում նման որոշում չէինք կայացնի։ Մենք դառնում ենք 170 միլիոնանոց շուկայի մասնակից, իսկ փոքրիկ Հայաստանի համար դա լավ ձեռքբերում է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ԵՏՄ-ին անդամակցությունը կնպաստի հայ ժողովրդի բարեկեցության աճին՝ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ։

Նա կարևորել է փոխադարձ հարգանքն ու ինքնիշխանության պահպանումը։ «Ես համոզված եմ, որ Հայաստանը ճիշտ ընտրություն է կատարել և որ ցանկացած այլ դեպքում այն դժվարությունները, որ կան այժմ, ավելի շատ էին լինելու, քանի որ մեր տնտեսությունները փոխկապակցված են»,-ասել է Սերժ Սարգսյանը։

ՀՀ Նախագահը նշել է, թե անկախ այն հանգամանքից՝ Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցեր, թե ոչ, ռուսական տնտեսության մեջ առկա խնդիրները չեն կարող չազդել ՀՀ տնտեսության վրա։ Սերժ Սարգսյանը երեք գործոն է առանձնացրել, որոնք, ըստ նրա, հնարավոր չէ հաշվի չառնել. «Առաջինն այն է, որ մեր գյուղմթերքն առաջին հերթին սպառվում է Ռուսաստանի շուկայում, և եթե ռուսական ռուբլու արժեզրկումը խնդիրներ է ստեղծում ՌԴ քաղաքացիների համար, դա նշանակում է, որ մեր արտադրողներն էլ խնդիրներ են ունենում։

Երկրորդ, շատ հայեր, աշխատելով Ռուսաստանում, Հայաստանում գտնվող իրենց հարազատներին տրանսֆերտներ են ուղարկում, և եթե այդ գումարների չափը նույնն է մնացել, ապա դրանց դրամական արժեքը կրճատվել է երեք անգամ։ Երրորդ, ՌԴ-ն Հայաստանում հիմնական ներդրողն է, և եթե ռուս ներդրողները խնդիրներ ունեն, նշանակում է, որ խնդիրներ կան նաև մեզ մոտ»։
Մինսկի խումբը մինչև տարեվերջ ակնկալում է Ալիև-Սարգսյան հանդիպում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար