28.03.2024
Նալբանդյան. Բաքուն փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ տեղի կունենան. Արա Աբրահամյան

Ռուսաստանի Դաշնության 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառում տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ Արա Աբրահամյանը։

«Աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և մեզ հետ միասին նշում է առաջադեմ մարդկությունը՝ տասնյակ, հազարավոր միջոցառումներով։ Ես այսօր խոսելու եմ Ռուսաստանի հայերի միության մասին. Ռուսաստանի 640 քաղաքներում է նշվելու այն՝ 3-ից 5 միջոցառում յուրաքանչուրում»,- մամուլի ասուլիսի ընթաց քում հայտարարել է Աբրահամյանը, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Նրա խոսքով՝ միայն Մոսկվայում տեղի է ունենալու իրադարձությանը նվիրված ավելի քան 30 միջոցառում, այդ թվում՝ ցուցահանդեսներ, կլոր սեղաններ։ «Ռուսաստանի 640 քաղաքներում ավելի քան 2000 միջոցառում։ Դա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- տեղեկացրել է Աբրահամյանը:

Աբրահամյանը նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ հստակ է արտահայտել իր տեսակետը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլին մասնակցելու է Հայաստանում կայանալիք միջոցառումներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մամլո ծառայությունից հայտնել էին, որ Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:
Սերժ Սարգսյանը հրավիրել է ռուսական ներդրողներին մասնակցելու հայկական տնտեսության զարգացմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար