Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

198
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Երևանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը՝ Ղարաբաղի շուրջ իրադրության վերաբերյալ պաշտոնական Մինսկի դիրքորոշման մասին հայկական կողմի մտահոգություններն հայտնելու համար:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, և առաջին հերթին՝ սուվերենության պահպանման և ապահովման, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտության սկզբունքների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա»:

Հանդիպմանն ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը 2016թ. ապրիլի 2-ին տարածված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի Հանրապետության ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:

Իգոր Նազարուկին հայտնվել է, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Տպել

Загрузка...