29.03.2024
ՀՀ նախագահը հրավիրում է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նիստ կգումարեն Ղարաբաղի հարցով

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման քննարկման հարցով նիստ կանցկացնի Վիեննայում, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով կազմակերպությունում ունեցած աղբյուրի:

«Հաջորդ շաբաթ Վիեննայում կանոնավոր կերպով անցկացվող խորհրդակցությունների շրջանակում կհրավիրվի Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվող համանախագահների եռյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որը, ինչպես սպասվում է, կտեղեկացնի մի շարք մասնակից-պետություններից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին այս ձգձգված հակամարտության իրավիճակի և հանարավորինս արագ կարգավորման ուղիների որոնման մասին», - ասել է աղբյուրը:

Նրա խոսքով, նման որոշումը կայացվել է` հաշվի առնելով շփման գծում շարունակվող էսկալացիան և կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի աջակցության դերը:

Հիշեցնենք, որ այսօր հակառակորդը ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայքով հարձակողական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով տանկ, հրետանի և օդուժ։ ԼՂՀ ՊՆ զինուծը խողել է հայկական դիրքերի գրոհող մեկ ուղղակիռ։ Ադրբեջանի զինուժի կողմից «Գրադ» ռեսակի հրթիռահրետանային կայանքից արձակված կրակոցների հետևանքով Արցախում 12-ամյա երեխա է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, մարտերի ժամանակ ադրբեջանական բանակը ուղղաթիռներից բացի կորցրել է նաև ԱԹՍ և տանկեր: Տեղեկատվությունը հերքում է ադրբեջանական ՊՆ-ն:
Համանախագահներ.
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար