25.04.2024
IDeA-ն ու National Geographic Partners-ը ուսումնասիրելու են Հայաստանի զբոսաշրջությունը
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով։ Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով։ Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խմ-ի գինը կդառնա մոտ 146 դոլար։ Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է, և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ։ Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից։ Սպասվում է նաև», որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի է» կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը։ Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է)։ Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դելարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլար»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։ Մինչ այժմ տարբեր անուններ են շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվամ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվրադ Նալբանդյանի անունը այս շարքում նորություն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասել է, որ վաղը իրենց հանձնաժողովում սկսելու են ՀՀ ԸՕ նախագծի քննարկումներ: Այդ քննարկման մասին Սահակյանը խոսել է, երբ նրանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի 4+4+4 առաջարկի վերաբերյալ: Հիշեցնենք, որ նա առաջարկել էր ԸՕ-ն քննարկելու նպատակով մի ֆորմատ ձեւավորել, որում ներկայացված կլինեն չորսական ներկայացուցիչներ ԱԺ-ում ներկայացված իշխանական եւ ընդդիմադիր խմբակցություններից ու հասարակական կազմակերպություններից: Ըստ Սահակյանի՝ իրենք պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկման. «Քննարկումների ժամանակ մենք երկու պարզ պայման ենք բարձրաձայնել. այնտեղ ինչ-որ որոշումներ չպետք է կայացվեն քվեարկության միջոցով, եւ երկրորդը, դա միակ բացառիկ ձեւաչափը չի, որտեղ պետք է քննարկենք ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկությունները»»:

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է. «Չնայած ավանդների տոկոսադրույքները տարեսկզբին նվազել են, այնուհանդերձ դա չի խանգարել, որ բանկերը թանկացնեն վարկերը։ Եթե դեկտեմբերին բանկային համակարգում վարկերի միջին տոկոսադրույքը 15,96 էր, ապա հունվարին դարձել է 16,96 տոկոս։ Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում վարկերը թանկացել են 1 տոկոսով, ինչը նման կարճ ժամանակահատվածի համար կտրուկ աճ է։ Հատկանշական է, որ տարեսկզբին վարկերի տոկոսադրույքները բարձրացել են ներգրավվող ավանդների էժանացմանը զուգահեռ։ Անցած տարեվերջի 14,09 տոկոսի դիմաց հունվարին բանկային ավանդների միջին գինը կազմել է 13,35 տոկոս։ Այսինքն՝ նվազել է 0,74 կետով։ Թե որքանով է դրա վրա ազդեցություն ունեցել բանկային ավանդների ավելացումը, առայժմ վաղ է ասել։ Ամեն դեպքում, տարեսկզբին բնակչության խնայողությունների աճը շարունակվել է։ Իհարկե, դա արտահայտվել է բացառապես տարադրամային խնայողությունների աճի հաշվին։ Բանկերում պահվող արժութային միջոցներն ավելացել են 11,5 մլրդ դրամով։ Հակառակ դրան, բանկերի դրամային ավանդների պորտֆելը կրճատվել է շուրջ 7 միլիարդով։ Մի բան, ինչը վկայում է, որ դրամային միջոցների ներգրավումը շարունակում է խնդիր լինել առեւտրային բանկերի համար։ Թեեւ նրանք անհամեմատ ավելի բարձր տոկոսադրույքներ են առաջարկում ազգային արժույթով խնայողությունների դիմաց, այնուհանդերձ մարդկանց վստահությունը դրանից շատ չի փոխվում։ Նրանք գերադասում են ավելի քիչ եկամուտ ստանալ՝ տարադրամային ավանդային շուկայում, քան իրենց միջոցները տեղաբաշխել բանկերի ավելի ռիսկային համարվող դրամային պորտֆելում»։

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության համագումարը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ նախաձեռնության հեղինակ Արթուր Բաղդասարյանը եւ խոսել Հայաստանի ու հայ ազգի վերածննդի անհրաժեշտության մասին։ «ՉԻ» – Փաստորեն, ըստ Արթուր Բաղդասարյանի, հայկական վերածնունդը պիտի տեղի ունենա Ռուսաստանում։ Եթե դա այդպես է, ապա նրա ղեկավարած կառույցն ու Սերժ Սարզսյանը բնական դաշնակիցներ են, որովհետեւ Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում տարեկան մոտ 50 հազար հայաստանցի վերածնվում է Ռուսաստանում, իսկ մոտ 150 հազարը՝ ենթարկվում սեզոնային վերածնության։

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը աստղաբաշխական աճ է արձանագրել։ Ըստ պաշտոնական վիճակագրության, 2015 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է ավելի քան 82 տոկոս։ Այսինքն, արտահանումը ՀՀ-ից դեպի Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է։ Բայց վաղ է ուրախանալ։ Նախ` նման աճ ստացվել է միայն այն պատճառով, որ անցած տարի արտահանման ծավալները գահավիժել էին երկու անգամ՝ 16.5 միլիոն դոլարից հասնելով 8.5 միլիոն դոլարի, եւ դա է պատճառը, որ արտահանման ծավալների այս տարվա հունվարին արձանագրված մասամբ վերականգնումը վիճակագրական տեսանկյունից երեւում է որպես 85 տոկոս աճ։ Միեւնույն է, 2014 թվականի հունվարի համեմատ արտահանման ծավալը 2016 թվականի հունվարին մոտ 1 միլիոն դոլարով պակաս է եղել։ Իսկ թե ինչ ապրանքների հաշվին է այս տարվա հունվարին արտահանումը աճել, դեռ պարզ չէ, ու երեւի չպարզվի էլ։ Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային ծառայությունը այլեւս չի հրապարակում Հայաստանի արտաքին առեւտրի մանրամասն տվյալները, եւ այլեւս հնարավոր չէ ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ ենք արտահանում որեւէ երկիր։ Հենց այս հանգամանքը բավականին կասկածելի է դարձնում վերը նշված աճերի վերաբերյալ ցուցանիշը։ Կասկածները էլ ավելի են խորանում, երբ ցուցանիշները ուսումնասիրում ենք ամսական կտրվածքով։ Օրինակ, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 23 միլիոն դոլարի ապրանք։ Դա մոտ 12 տոկոսով պակաս է 2014 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, երբ արտահանվել էր ավելի քան 26 միլիոն դոլարի ապրանք։ Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում. անցած տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազում է 12 տոկոս, բայց հունվարին անցած հունվարի համեմատ արտահանումը հանկարծ «ցատկում» է 82 տոկոսով։ Այդ ինչի՞ հաշվին։ Այդ ի՞նչ արտադրանք հանկարծ սկսեցինք արտադրել, որ արտահանումը այդպես աճեց, այն դեպքում, երբ նախորդ ամսին նվազել էր։ Ու ընդհանրապես, անցած ողջ տարին համապատասխան ամիսների կտրվածքով արտահանումը դեպի Ռուսաստան էականորեն նվազած է եղել՝ մինչեւ 35 տոկոսով»։

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կրթված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն և այլն: Այս ամենն իհարկե վատ չէր լինի, եթե դրա տակ լիներ համարժեք բովանդակություն, և այդ շերտը ոչ թե ծառայեր ՀՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի շղարշ, այլ լիներ իսկապես պետականության զարգացմամբ մտահոգ նոր սերունդ: Սակայն հանրությունն արդեն իսկ առիթներ ունեցել է տեսնելու, թե այդ իմաստով իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ-ի նոր սերունդը, և հետևաբար հանրությանը դժվար չի լինելու պատկերացնել, թե ինչ կարող է նշանակել ՀՀԿ-ի սերնդափոխությունը: Դա լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ ռեսուրսի մոտ վճարովի ծառայության անցած մի «սերունդ», որի խնդիրն է լինելու ավելի քաղաքակիրթ շղարշով կամ ծխածածկույթով ապահովել այդ քրեաօլիգարխիկ առանցքի անվտանգ և կայուն ապագան: Վերջին հաշով, սա լինելու է ՀՀԿ սերունդների մի կոնսենսուս, որտեղ քրեաօլիգարխիան գալու է պրագմատիկ եզրահանգման՝ ավելի լավ է բարձր վճարել ներկուսակցական նոր սերնդին իշխանական պաշտոններում, քան ստիպված լինել անընդհատ ապրել ամեն ինչ կորցնելու վախով և տագնապով»:
ԱԱԾ-ն հայտնում է նոր մանրամասներ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online