29.03.2024
Սարգսյան. Հայաստանն ու Քուվեյթը զարգացնում են համագործակցությունն արդարադատության ոլորտում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեկնարկել է Սարգսյանի այցը ԱՄՆ

Մարտի 28-ին մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Սարգսյանը, նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, Մասաչուսեթս նահանգում այցելել է հայաշատ Ուոթերթաուն քաղաք, որտեղ հայերն անցյալ երկու դարերի ընթացքում հիմնել են ազգային լուրջ կառույցներ: Սերժ Սարգսյանը նախ հյուրընկալվել է Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում: Այն հիմնվել է 1971 թվականին: Թանգարանը հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող կարևոր կառույցներից է` ունի դրամների, հախճապակյա իրերի, խեցեգործական իրերի, գորգերի, կրոնական պարագաների, դրոշմանիշների, տեքստիլի, մետաղյա իրերի, քարտեզների, տպագիր նյութերի և միջնադարյան մանրանկարչության հարուստ հավաքածու:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Ռամկավար ազատական կուսակցության «Պայքար» և Հայ Յեղափոխական Դաշնակցության «Հայրենիք» կենտրոններ, ծանոթացել հիշյալ կենտրոններում հայկական ավանդական այդ երկու կուսակցությունների ծավալած գործունեությանն ու պայմաններին: Բոստոնի «Հայրենիք»-ը ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնն է: Այստեղ են տեղակայված ՀՅԴ ԱՄՆ արևելյան ափի գրասենյակը, Հայ օգնության միության կենտրոնակայանը, ինչպես նաև «Հայրենիք» ռադիոկայանի, «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների խմբագրատները: ՀՅԴ «Հայրենիք» կենտրոնում է գտնվում նաև կուսակցության արխիվը, որտեղ պահվում են 1918-1920 թվականների Հայկական առաջին հանրապետության և դրան հաջորդող տասնամյակների ընթացքում ՀՅԴ գործունեությանը վերաբերող նյութերը: Կենտրոնում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՀՅԴ ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահը ողջունել և հավասարապես կարևորել է ավանդական կուսակցությունների ազգանվեր գործունեությունն ու մաղթել հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներ այցի առաջին օրը եղել է նաև Բոստոնի Սուրբ Ստեփանոս և Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիներում: Ի դեպ, 1991թ. Ուոթերթաունի հայկական համայնքի առաջարկով, Սուրբ Ստեփանոս եկեղեցու փողոցը վերանվանվել է «Արցախ», իսկ 2012թ․ օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով կոչ էր անում ԱՄՆ Նախագահին և Կոնգրեսին` աջակցել Լեռնային Ղարաբաղի անկախության և ինքնորոշման իրավունքին: Սուրբ Երրորդություն եկեղեցի այցելությամբ մարտի 28-ին ավարտվել է ՀՀ Նախագահի աշխատանքային այցի առաջին օրը: Սերժ Սարգսյանը եկեղեցու պատվավոր հյուրերի գրքում կատարած գրառման մեջ ընդգծել է հայոց եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը հայապահպանության գործում` չափազանց կարևոր համարելով այդ պատմական առաքելությունը:
Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար