29.03.2024
Նալբանդյանը և Միրզոյանը քննարկել են համագործակցությունը միջազգային ասպարեզում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արգելվել է Ուկրաինայից 20 տոն հավի մսի մուտքը Հայաստան

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, սահմանային վերահսկողության շրջանակներում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Միթ Իմփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը լիստերիա ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետեւաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն օգտահանել, ոչնչացնել կամ վերաարտահանել:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ. Հայաստանի բյուջեն պետական գնումների գծով մսխվում է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար