29.03.2024
Տուրիզմի խնդիրները ՀՀ-ում. ինչո՞ւ է նվազել զբոսաշրջիների քանակը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետները Եվրոպայում ահաբեկչության վտանգի մասին

Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյունները կրկին անգամ ցուցադրեցին եվրոպական երկրների քաղաքացիների և էլիտաների խոցելիությունն ահաբեկչության առջև: Փարիզում որոտացած նոյեմբերյան պայթյունների հետ միասին այսօրվա իրադարձությունները Բելգիայում դարձել են ԵՄ-ի սխալ քաղաքականության արդյունքը:

Իսրայելցի քաղաքագետ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինի խոսքով, Բրյուսելը ինքն է իրեն մտցնել փակուղի, որից դուրս գալն անհնարին է թվում: Էսկինը VERELQ-ի հետ զրույցում նա ասաց, որ Եվրոպայում ահաբեկչությունները դարձել են սովորական երևույթ՝ ահաբեկչությունների հետագա ալիքը կանխելը թվում է անհնար: Պոտենցիալ շահիդների թիվն այնտեղ արդեն ոչ թե հարյուրների, այլ հազարների է հասնում

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում այսօր որոտացել են պայթյուններ: Զոհերի թիվն արդեն հասել է 28-ի, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Էսկինը նշել է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ը ոչ մի քայլ չեն ձեռնարկել ահաբեկչությունների գլխավոր հովանավորների՝ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի դեմ: Թուրքիան արյունալի ալիքն օգտագործում է ԵՄ-ից փող կորզելու համար, ձգտում է ստանալ վիզային ռեժիմի դյուրացում, իսկ դրա փոխարեն Եվրոպա է ուղարոկւմ հազարավոր պոտենցիալ և իրական շահիդների:

Փորձագետը նշել է, որ ժամանակին Եվրոպայի երկրները դիսկրիմինացիոն պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, որը հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային առաջնորդը: Եվրոպան շարունակում է աջակցել ոչ միայն արաբ ահաբեկիչներին, որոնք գործում են Իսրայելի դեմ, այլ նրա պաշտոնյաններն այսօր ակտիվ պայքարում են Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ: Նրա խոսքով, միայն արաբական գարնան խրախուսումից հրաժարվելն ու արաբների և մահմեդականների աստիճանական վերադարձն իրենց հայրենի երկրներ կարող է փրկել Եվրոպան կործանումից: Եվ դա պետք է անել ՌԴ-ի ու Իսրայելի հետ միասին, որոնք ապացուցել են ահաբեկչության դեմ պայքարում իրենց կարողությունները:

Էսկինը նկատել է, որ անհրաժեշտ եզրակացություններն անելու և Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության գնալու փոխարեն Բրյուսելը ամերիկացի գործընկերների դրդմամբ նոր պատժամիջոցներ է կիրառելու ՌԴ-ի դեմ:

Ավելի լայն կոնտեքստում է կատարվածը դիտարկում հայաստանցի հայտնի քաղաքական գործիչ, ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, Բրյուսելում, Փարիզում և այլ տեղերում որոտացած պայթյունները գլոբալ աշխարհակարգի ճարտարապետների գլոբալ քաոսի ստեղծման և տարածման զանգվածային սադրանքն է: Մանուչարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ միգրատների խնդիրը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Էրդողանի խաղերը Բրյուսելի հետ՝ գործիքներ են այդ սադրանքի համար: Քաոսը սկսվել է Մերձավոր Արևելքում, տեղափոխվել է Աֆրիկա և Ասիայի որոշ շրջաններ: Այժմ հերթը հասել է Եվրոպային:

Իր հերթին ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը կարծում է, որ Եվրոպան բազմաթիվ գործոնների պատճառով դարձել է ահաբեկիչների համար ամենաթույլ օղակներից մեկը: "Ահաբեկչական ակտիվությունը չի կարելի անմիջականորեն կապել միգրացիոն ճգնաժամի հետ: Նախորդ ահաբեկչություններն իրականացրել են այն միգրանտները, որոնք Եվրոպայում էին հայտնվել շատ ավելի վաղ: Նոր ժամանած միգրանտների մեջ շատ հաճախ ահաբեկիչներ են տեսնում բացառապես աջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները", - հավելել է նա:

Հարությունովը նշել է, որ Բրյուսելում պայթյունները ավելի շատ կարելի է կապել "Իսլամական պետության" դեմ միջազգային ճնշումների ուժեղացման հետ: ԻՊ-ի վրա ճնշումներն ու նրանց կողմից Սիրիայում և Իրաքում զգալի տարածքների կորուստը ստիպում է նրանց փոխել մարտավարությունը:

Փորձագետը չի բացառել նաև ԵՄ-ի դիրքորոշման փոփոխությունը ՌԴ-ի նկատմամբ, և ընդհանուր վտանգի առջև Մոսկվայի հետ հնարավոր կոնսոլիդացիան: Ըստ նրա, ահաբեկչական օջախը ընդհուպ մոտեցել է ԵՄ-ի հարավային սահմաններին: "Եվրոպայի համար անհրաժեշտություն է ծագում ուժ կիրառել այդ տարածաշրջանում, սակայն արդյունավետ բանակ նրանք չունեն և անհրաժեշտ է երկիր, որը կարող է իրավիճակը վերահսկելու համար արդյունավետ զինված ուժեր ուղարկի այդ տարածաշրջան: ԱՄՆ-ը չի պատրաստվում այդ գործառույթն իր վրա վերցնել, նրանք այժմ փորձում են աստիճանաբար հեռու մնալ այդ քաոսից: Մնում է ՌԴ-ը, որը Սիրիայում ցուցադրել է, թե ինչպես պետք է պայքարել ահաբեկչության դեմ", - եզրափակեց նա:
ՌԴ-ը ու Իրանը Սիրիայում. Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար