28.03.2024
ՀՀ ԱԳ նախարար. Չնայած տարածաշրջանային ճգնաժամերին՝ ՀՀ-ին հաջողվեց զերծ մնալ ցնցումներից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետներ. Նոր ԸՕ նախագիծը լի է սահմանափակումներով

Փակ դռների ետևում մշակված Ընտրական օրենսգրքի նախագիծը չի արտացոլում ակնկալված բարեփոխումները, պնդում են անցած հանրաքվեն դիտարկած մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով, նախագծում անգամ հետընթաց կա, հայտնում է Ազատությունը:

«Այնքան են սահմանափակվել ընտրողի, վստահաված անձի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքներն ու հնարավորությունները՝ սկսած հավատարմագրվելուց մինչև տեղամասում գտնվելու գործողությունների շրջանակը, որ կարծես թե փորձում են ընտրական գործընթացը հեռու պահել անգամ հանրային աչքից: Իսկ այն, ինչը դիտարկման համար հասանելի չէ, միշտ կասկածի տեղիք է տալու: Այս փաստաթուղթը լի է նման վտանգներով»,- ասում է Տիգրանյանը:

Համեմատելով գործող օրենսգրքի հետ, փորձագետները նկատում են՝ սահմանափակվել են թե՛ դիտորդների իրավունքները, թե՛ այն կազմակերպությունների շրջանակը, որոնք կարող են դիտարկել ընտրությունները: Նոր նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն կարող են իրականացնել միայն միջազգային ու տեղական այն կազմակերպություները, որոնց կանոնադրություններում կա կետ՝ ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ:

Բացի այդ, եթե գործող օրենսգրքով միայն միջազգային դիտորդներին էր համապատասխան հրավեր ուղարկվում, ապա այժմ նման հրավերի կարիք կունենան նաև տեղական դիտորդները: «Հիմա մտածում եմ՝ ո՞ր ինստիտուտը մեզ կհրավիրի, հատկապես դեկտեմբերյան հանրաքվեից և դրան հաջորդած մեր հայտարարություններից ու զեկույցից հետո: Հանրապետության նախագա՞հը, Ազգային ժողովի նախագա՞հը, վարչապե՞տը, Կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վը»,- հարց է հնչեցնում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Նախաձեռնությանը, որը հինգ տարի Հայաստանում ջանքեր է ներդնում, բոլոր ընտրություններում 300-ից մինչև 1000 հսկիչ ու դիտորդ է ունեցել, չհրավիրեցին դիտորդական առաքելություն իրականացնելու, ի՞նչ ենք անելու»,- ասում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու հավելում՝ դիտորդների աշխատանքի սահմանափակում է նաև օրենսգրքի այն նոր դրույթը, որով արգելվում է միաժամանակ 8-ից ավելի լրագրողների և դիտորդների ներկայությունն ընտրատեղամասում։ «Կարող էին միանգամից գրել, որ այդ 8 հոգին լինելու են Հանրապետական կուսակցության մերձավոր շրջապատի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու վերջ»,- հեգնում է Լևոն Բարսեղյանը:

Այս ամենով հանդերձ, փորձագետների դիտարկմամբ, ամենավտանգավոր նորամուծությունը տեղամասային հանձնաժողովի նախագահին տրված իրավունքն է, որով վերջինս կարող է դիտորդին ընտրատեղամասից դուրս հրավիրել, եթե վերջինս խախտի Ընտրական օրենսգիրքը։ Ընդ որում, դիտորդին ներկայացվող պահանջներից մեկն է՝ լինել անաչառ և չաջակցել այս կամ այն ուժին։

Փաստաբան Նորայր Նորիկյանը տարակուսում է՝ հանձնաժողովի նախագահն ինչպե՞ս է որոշելու՝ դիտորդներն աջակցո՞ւմ են ինչ-որ մեկին, թե՞ ոչ: «Այս «աջակցել» բառը կարող է գխացավանք դառնալ և իսկապես գիլյոտինի դեր ունենալ: Ցանկացած դիտորդական առաքելություն իրականացնող անձի կողմից նորմալ ընտրական պրոցես կազմակերպելու մասին հորդորը կարող է դիտարկվել որպես այս կամ այն թեկնածուին աջակցելու հանգամանք: Հետևաբար, սույն օրենսգրքի պահանջները խախտելու դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից կամ քվեարկության սենյակից»,- կանխատեսում է փաստաբանը:

Մեկ այլ նորամուծություն՝ եթե գործող օրենսգիրքը նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է դիտորդություն անելու իրավունք տալիս, ապա նորի նախագծի մեջ նրանց մասին ոչ մի խոսք չկա: «Դա առավել մեծ ստվեր է նետելու բուն ընտրական պրոցեսի ընդհանուր գնահատականի վրա»,- ասում է Նորայր Նորիկյանը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, ելնելով նախորդ ընտրությունների փորձից, օրենսգիրքը մշակող խմբին առաջարկություններ էր ներկայացրել՝ սկսած ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակների հրապարակումից մինչև տեղամասերում տեսախցիկների տեղադրումն ու դիտորդների իրավունքների ընդլայնումը: Այս առաջարկներից որևէ մեկը, սակայն, կառավարության մշակած նախագծում տեղ չի գտել։
Երեւանի պղնձամոլիբդենային գործարանում որոտացել է պայթյուն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար