29.03.2024
Ռուստամյան. ՀՅԴ-ն կողջունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ընդդիմադիր. ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան մեծ բլեֆ է

Հռոմի պապից ավելի կաթոլիկ, ավելի հանրապետական, քան ՀՀԿ-ն է: Այդպես է բնորոշել Հայ հեղափոխական "Դաշնակցություն" կուսակցությանն ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտողար Արամ Մանուկյանը:

Նա մեծ բլեֆ է համարում իշխող կուսակցության և ՀՅԴ-ի միջև կոալիցիան և չի ակնկալում այդ կոալիցիայից ոչ մի ճեղքում ՀՀ-ի քաղաքական կամ տնտեսական կյանքում: «Դաշնակցականներն արդեն մեկ անգամ եղել են իշխող կոալիցիայի մեջ: Փոխաբերաբերական իմաստով, եթե այդ ամուսնությունից սերունդ չեն տվել, ապա այժմ էլ սերունդ չեն թողնի»,-նշել է Մանուկյանը ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում:

Մանկույանի խոսքով, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մեջ որևէ լուրջ բան չկա: Ըստ նրա, այդ քաղաքական ուժերն արժեզրկում են երկրի քաղաքական դաշտը: Մանուկյանը կարծիք հայտնեց, որ ժողովուրդն ավելի մեծ հիասթափություն է ապրելու:

Կոալիցիային մեծ էնտուզիազմով է վերաբերվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով, դա երկարաժամկետ քաղաքական համագործակցություն է և դրա պտուղներն իրենց երկար սպասել չեն տա: Անդրադառնալով արդեն նախկին նախարարներ Կարեն Ճշմարիտյանի և Արմեն Աշոտյանի ապագային, Բաղդասարյանը նշեց, որ նրանք կգտեն իրենց գիտելիքները կիրառելու վայր:
Սերժ Սագսյանը հրավիրում է ավստրիական բիզնեսը Հայաստան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար