29.03.2024
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը հետքրքրված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, բայց դեռ կսպասի. փորձագետներ

Վերջերես Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երևան կատարած այցը պայամանվորված էր հիմանակնում Թեհրանի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) նկատմամբ հետաքրքրությամբ, որին 2015 թվականի հունվարից անդամակցեց նաև Հայաստանը: Թեհրանը հետքրքրված է նոր իրավիճակում ԵՏՄ անդամ Հայստանի հետ հարաբերությունների հեռանկարներով:

Այսպիսի կարծիք են հայտնում հայաստանյան իրանագետները, հավելելով սակայն, որ այցը ճանաչողական էր, իրանական կողմը հապճեպ նախաձեռնություններով հանդես չի գա և կսպասի՝ հասնակալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լավ հեռանկարներ է ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար: «Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանն արդեն համագործակցում են հեռահաղորդակցության ոլորտում, եւ կան բոլոր նախապայմաններ համագործակցություն զարգացնելու նաեւ այլ ոլորտներում: Այս իմաստով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ստեղծում է լավ հնարավորություններ»,- ասել է իրանցի նախարարը

«Իրանի արտգործնախարարի այցը ուշագրավ է երկու առումով՝ առաջին, որ դա տեղի է ունենում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պաշտոնապես միանալու և Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածություն առաջացնելու պայմաններում»,- նշում է իրանագետ Արմեն Իսրայելյանը, տեղեկացնում է Panorama.am-ի հետ զրույցում:

Փորձագետի խոսքով՝ Իրանը առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՏՄ-ի ձևաչափով: Հարկ է նշել, ՌԴ-ում Իրանի դեսպանի խոսքով՝ Իրանը նույնիսկ պատրաստ է ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին պայմանագիր ստորագրել:

Փորձագետների կարծիքով բանակցությունների ժամանակ հիմանական շեշտը դրվել է ստեղծված նոր իրավիճակի վար Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո: Նրանց կարծիքով հայ-իրանական հարաբերությունների տիրույթում գտնվող մյուս բոլոր հարցերում, որոք են տնտեսություն, առևտուր և ղարաբաղյան հակամարտություն, էական տեղաշարժեր չկան: Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի իշխանությունները միշտ վարել և վարում են հավասարակշռված քաղաքականություն:

Իրանագետ Մհեր Բաղդասարյանի համոզմամբ՝ հայ-իրանական հարաբերությունների քննարկման առանցքը ոչ թե իրանական գազը Հայաստանի տարածքով Արևմուտք հասցնելու երթուղու հնարավորություններն են, այլ ԵՏՄ անդամ Հայաստանի հետ հարաբերությունների նոր հեռանկարը, տեղեկացնում է Tert.am-ը։

«Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ, ինչը ընդլայնում է Հայաստան-Իրան հարաբերությունների հնարավորությունները»,- կարծում է իրանագետը՝ ավելացնելով, որ տնտեսական առումով Իրանին ձեռնտու է ԵՏՄ-ի հետ հարաբերությունների խորացումը։

«Հայաստանն ի տարբերություն մյուս ԵՏՄ անդամ երկրների՝ անմիջական սահման ունի Իրանի հետ, դա է բացում Հայաստանի հնարավորությունները և հիմք տալիս նման որոշակի հայտարարություն ու եզրակացություն անելուն, իսկ թե որ ուղղություններով Իրանին շահավետ կլինի Հայաստանի տարածքը կամ Հայաստանի հարաբերություններն օգտագործել՝ դուրս գալու ԵՏՄ, պարզ կլինի մոտ ժամանակներում»,-ասաց նա։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ այցի նպատակների մասին Իրանի ԱԳ նախարարն էլ հստակ ներկայացրեց, որ Հայաստանն անդամակցելով ԵՏՄ-ին՝ նոր հորիզոններ է բացում հարաբերվելու։

«Այսինքն՝ նա մեսիջ էր հղում, որ նոր ակնկալիքներ կարող են լինել»,-ասաց նա և նշեց, որ սրանք կայտառությունների մակարդակում է և պետք է դեռևս կյանքի կոչվելու համար հստակ քայլեր արվեն։ «Գիտենք, որ բազմաթիվ պայմանագրեր ու մի շարք պրոյեկտներ կան, որոնք ստորագրվել են, սակայն վերջնականապես կյանքի չեն կոչվել և այս հարցում ևս պետք է սպասել այս հայտարարությունները կիրականա՞ն, թե ոչ»։

Այսքանով հանդերձ, ըստ Գոհար Իսկանդարյանի՝ իրանական կողմը դեռ կսպասի հասկանալու համար, թե ինչ բան է ԵՏՄ-ն և Հայաստանը ԵՏՄ-ում ինչ դերակատարություն կարող է ունենալ։ «Եթե անկեղծ ասենք Հայաստանն էլ լավ չի պատկերացնում թե իր գործառույթները ԵՏՄ շրջանակներում ինչ պետք է լինեն։ Դրանց հստակեցումից հետո միայն որոշում կկայացնեն այս տարածքում ինչ-որ բաներ անել, թե՝ ոչ», - ասաց նա։
Խոշոր բրիտանական բանկը սկանդալային բացահայտման էպիկենտրոնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար