28.03.2024
Ապրեսյան. Հայաստան այցելած զբոսաշրջիկների 45% բաժին է ընկնում ՌԴ-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններով ուղևորահոսքն աճել է

Հայաստանում այս տարվա հունվարին Զվարթնոց և Շիրակ օդանավակայաններով ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է:

Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, եթե նախորդ տարվա հունվարին Զվարթոնց օդանավակայանով ընդանուր ուղևորահոսքը կազմել է 131 916 մարդ, ապա այս տարի այց ցուցանիշը կազմել է 137 303 մարդ: Ավելացել է նաև բեռնափոխադրումները Զվարթնոց օդանավակայանով: 2015թ.-ի հունվարի տեղափոխվել է 428 տոննա բեռ, այս տարի՝ 708 տոննա:

Ավելացել է նաև ուղևորափոխադրումները ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքի Գյումրու Շիրակ օդանավակայանով: Նախորդ տարվա հունվարին Շիրակով ուղևորահոսքը կազմել է 1658 մարդ, իսկ այս տարվա հունվարին՝ 2269 մարդ:

Իրավիճակն այլ է, եթե դիտարկենք 2014-2015թթ.-ի ընդհանուր վիճակագրությունը: 2014թ.-ին Զվարթնոց օդանավակայանով ուղևորափոխադրումները կազմել են 2 045 058, 2015թ.-ին այդ ցուցանիշը նվազել է կազմելով՝ 1 879 667 մարդ: Նվազել է նաև բեռնափոխադրումների ծավալը՝ 2014թ.-ին 10 345 տոննա, իսկ նախորդ տարի՝ 10 123 տոննա:

Շիրակով 2015թ.-ին ուղևորահոսքն ավելացել է: 2014թ.-ին օդանավակայանից օգտվել է 37 857, իսկ 2015թ.-ին՝ 39 328 քաղաքացներ:
Ֆիննախ. Հայաստանը շարունակելու հարկել ԵԱՏՄ երկրներից ներմուծած ավտոմեքենաները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար