29.03.2024
Վելայեթի. ՌԴ-ը և Իրանը նախաստորագրել են 40 միլիարդ դոլարի պայմանագրեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը ծրագրում է հնգապատկել Հայաստան գազի արտահանման ծավալը

Բարձավոլտ Էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակում Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնել 5 անգամ: Mehr գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:

«Նույնիսկ Իրանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի հիման վրա հնարավոր է ավելացնել գազի մատակարարումմները՝ օրական մինչեւ 5 մլն խ.մ.»,- նշել է Քամելին՝ հավելելով, էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը կարող է իրանական գազի մատակարարման ավելացման առանցքային գործոն դառնալ:

Ներկայում Իրանն օրական շուրջ 1 մլն խ.մ. գազ է մատակարարում Հայաստանին: 2015 թվականի օգոստոսին Իրանն ու Հայաստանն էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման մասին համաձայնագիր կնքեցին: 107 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը ենթադրում է 275 կմ երկարությամբ ԷՀԳ-ն կառուցել 2 տարվա ընթացքում:

Իրանական կողմից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում եւ վերադառնում Իրան: Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականին Իրանից Հայաստան 383 մլն խ.մ. գազ է ներկրվել:
Թուրքագետ. Խոցված Սու-24-ը «կօգնի» Էրդողանին Թուրքիան վերածել սուպերնախագահական հանրապետության
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար