29.03.2024
Նախարար. Իրան-Հայաստան գազամուղը կարող է իրանական գազը հասցնել Վրաստան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նախագահին ներկայացվել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կայանում, ծանոթացել ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, անցած տարվա արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող աշխատանքների առաջին փուլի ընթացքին։

Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, ատոմակայանի ղեկավարությունը Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ներգրավված վարկային և դրամաշնորհային միջոցների շրջանակներում մեկնարկած՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի աշխատանքները։ Զեկուցվել է, որ արդեն սկսվել են համակարգերի, սարքավորումների և շինությունների համալիր զննման աշխատանքները, որոնք կավարտվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դրանից հետո որոշում կկայացվի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ։

Պատասխանատուների հավաստմամբ, կատարված ուսումնասիրությունների հիման վրա երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել սարքերի և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։ Այդ ընթացքում կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի առավել բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ:
Սև խավիար Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար. Բողոքի ակցիա ադրբեջանամետ քաղաքականության դեմ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար