29.03.2024
Հայաստանը ողջունում է Իրանի դեմ պտժամիջոցների չեղարկումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարեն Անդրեասյանը փորձեց ներկայացրել հրաժարականի պատճառները

ՀՀ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն առաջին անգամ հանդես է եկել պաշտոնից հրաժարակ տալու պատճառների վերաբեյալ հայտարարությամբ: Հայտարարությունը տեղադրված է Անդերասյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նա խոստանում է ևս մեկ հրաժարական:

Կարեն Անդրեասյանն օմբուդմեն է ընտրվել 2011թ.-ին՝ խորհրդարանում քվերակության արդյունքում: Նրա թեկնածությունն առաջարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը:

Սակայն վերջերս Անդրեասյանը բավականին լարված հարաբերություններ ունեցեր իշխանությունների մի շարք ներկայացուցիչների հետ, մասնավորապես գլխավոր դատախազի, կրթության և գիտության նախարարի և ՀՀԿ-ի մի շարք պատգամավորների հետ: Նրա ամենամյա զեկույցները երկրում մարդու իրավունքների վիճակի մասին խորհրդարանում հանդիպում էին հանրապետականների սուր քննադատությանը:

VERELQ-ի աղբյուրները հայտնում են, որ բազմաթիվ հակասությունները ստիպել են Անդրեասյանին լքել պաշտոնը:

Հայտարարության մեջ, որը զետեղված է «Հայաստանի հարգարժան մարդիկ» վերտառությամբ, ասվում է, որ որպես պրակտիկ մարդ նա գիտակվցում է, որ իրենից այսօր շատերն ակնկալում են միայն մեկ բան՝ կարճ ու կոնկրետ ներկայացնել հրաժարականի պատճառը:

«Վերջին օրերին ես լսեցի այդ պատճառի մասին մի շարք ողջամիտ բացատրություններ, բայց նաև մի քանի ցնդաբանություններ: Հրաժարականի պատճառը բազմաշերտ է և շատ բարդ է այն ներկայացնել մեկ կամ մի քանի բառով: Բայց ամենակարճն ու հիմնականը հետևյալն է: Եթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ», - կարճ պարզաբանել է Կարեն Անդրեասյանը:

Այնուամենայնիվ նրա կարծիքով, չարախոսներն այս տողերից հետո ավելի մեծ «կատաղությամբ կսկսեն պախարակել մեր կատարած նախկին աշխատանքը, բայց հուսամ՝ նրանք կփորձեն նաև այլ եղանակներով վաստակել իրենց օրվա հացը»:

Նա խոսել է նաև ապագա սպասելիքների մասին: «Որպես իրավաբան. Ակնկալում եմ, որ բոլոր այն օրենքները, որ կընդունվեն այս տարի որպես նոր Սահմանադրության հետևանք, կլինեն իրապես մարդակենտրոն և ի օգուտ մարդու իրավունքների կլուծեն այն հարցերը, որոնց կարգավորումը ներկայիս Սահմանադրությունը բաց է թողել», - ասված է նրա հայտարարությունում:

Նա նաև հույս և լավատեսություն է հայտնել, որ իր զավակները կմեծանան այնպիսի Հայաստանում, որտեղ անքննելի իրականություն կդառնա օրենքի առջև բոլորի հավասարությունը, իսկ «իմ որդիների զինվորական ծառայությունը կանցնի առանց թշնամական գեթ մեկ կրակոցի»:

«Վերջապես, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրեցի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով: Շնորհակալություն եմ հայտնում այն բազմաթիվ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին ստանձնել, իսկ այնուհետև կատարել մարդուն օգնելու այս մեծ առաքելությունը, և ովքեր այս հինգ տարիներին ինձ հետ անցան բոլոր փորձությունները», - հայտարարել է Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ քիչ անց կլինի իր երկրորդ հրաժարականը:
Չափսերով աշխարհում երկրորդը. ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նպատակների և խնդիրների մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար