Փորձագետներ. Ստամբուլի ահաբեկչությանը Թուրքիային Սիրիայում գործելու քարտ-բլանշ տվեց

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը, որն իր հետ բազմաթիվ մարդկային զոհեր է բերել, կարող է Թուրքիային դրդի ծայրահեղ միջոցների:

Արևելագետ Իգոր Պանկրատենկոն հայտարարել է, որ Անկարան փաստացի հասարակական մանդատ է ստացել երկրի ներսում իսլամիստական գաղափարախոսության կրողներին ձերբակալելու, ինչպես նաև Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Նրա խոսքով, այդ կոնտեքստում տրամաբանական կլինի թուրքական խոհրդականների և ոչ մեծ զինվորական խմբավորումների ընդլայնումը սիրիական այն շրջաններում, որոնք սահմանակցում են Թուրքիային, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Արևելագետ Գումեր Իսաևը նշում է, որ Թուրքիայի տարածքում առկա են մոտ երկու միլիոն սիրիացի փախստականներ, և եթե տեսականորեն անգամ փակել բոլոր սահմանները, ահաբեկչության վտանգը դրանից չի նվազի: 2011թ.-ից, երբ Սիրիայում սկսվեց հակամարտությունը տարբեր հասարակական տարրեր իրոք ներթափանցել են Թուրքիայի տարածք:

Ըստ նրա, սիրիական խնդրի ազդեցությունը Թուրքիայի, թուրքական պետության և թուրքական հասարակության վրա շատ ավելի բարդ է: Ակնհայտ է, որ ահաբեկչություններն անհնար է կանխել ուղղակի փակելով սահմանները, փոխանցում է mk.ru-ը:

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել են: Պայթյունի պահին Սուլթանահմեթ հրապարակում հիմնականում գտնվում էին օտաերկրյա զբոսաշրջիկներ: