18.04.2024
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չկա. Սեյրան Օհանյան
prev Նախորդ նորություն

Կարմիր խաչը բանակցում է Բաքվի հետ Ադրբեջանում հայտնված հայ զինվորի առնչությամբ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն սկսել է բանակցել ադրբեջանական կողմի հետ սահմանն անցած 24-ամյա զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասով: Միջազգային կոմիտետեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին, սակայն, մանրամասներ չի հայտնում։

«Մենք բանակցում ենք, մենք երկխոսության մեջ ենք։ Էս պահին միայն գիտենք, որ նման միջադեպ տեղի է ունեցել, և անմիջապես խոսում ենք իշխանությունների հետ, հիմա մյուս փուլը արդեն՝ մնացած հարցերը, հուսանք», - ասաց Զառա Ամատունին: Փոխարենը ադրբեջանական մամուլն արդեն 2 տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է հայ զինվորը սպիտակ կտորը ձեռքին մոտեցել ադրբեջանական զորքերին, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Երկրորդ՝ ավելի երկար տեսանյութում, Անդրանիկ Գրիգորյանն արդեն սենյակում է։ Կցկտուր պատասխաններով, աջ ու ձախ նայելով՝ նա իր արարքը պատճառաբանում է զորամասում կրած ճնշումներով՝ ասելով, թե «պատերազմել չի ուզում, ուզում է ապրել», և «նա, ով ուժեղ է, լավ է ապրում»:

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը վստահ է՝ սա ճնշումների արդյունքում բեմականացված նկարահանում է, հնչող խոսքերն էլ որևէ կապ չունեն իրականության հետ։ «Գրիգորյանին պարտադրել են, որ էդպիսի բաներ ասի, նույնը արել են Ինջիղուլյանի հետ: Նույն մարդիկ են, նույն խումբն է, պարզ երևում է․ այսինքն՝ այդ մարդկանց ուղղակի բռնության են ենթարկում և փաստորեն սուֆլյորի պես մի բան է դրած այնտեղ, էդ մարդը կարդում է ինչ-որ տրաֆարետային գաղափարախոսություններ», - ընդգծեց Բաբայանը։

ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարը բեմականացում է որակում նաև ադրբեջանական սահմանին մոտենալու մասին տեսանյութը։ Նախագահի խոսնակը նշում է՝ հայ զինվորին այլ համազգեստ են հագցրել: «Վերևի մասը տարբերվում է ներքևի հատվածից, գույները և այլն։ Երևում է, որ արդեն ոնց որ նախկինում, հիշում եք մեր իջևանցի քաղաքացու կոշիկներն էին փոխել հիմա էլ նրա ներքեևի մասն են փոխել։ Վերևը հայկական համազգեստ է, իսկ ներքևինը՝ ոչ», - նշեց Դավիթ Բաբայանը:

Անդրանիկ Գրիգորյանի կողմից մարտական դիրքը լքելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում արդեն հարուցվել է քրեական գործ, դասալքությունը՝ մարտական հերթապահությունը կատարող զինծառայողի կողմից հատկանիշներով։

Ղարաբաղի պաշտպանության բանակը երեկ հաղորդեց նաև մեկ զոհի մասին․ ըստ պաշտոնական հաղորդագրության, 23-ամյա զինծառայող Հայկ Մարգարյանը հանկարծամահ է եղել՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Այս պահին հաղորդվում է միայն, որ 23-ամյա զինվորը ուշագնաց է եղել և 10 րոպե անց՝ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Անհայտ է նաև՝ հանկարծամահ եղած Հայկ Մարգարյանը ծառայության ընթացքում առողջության հետ կապված գանգատներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահ է՝ Մարգարյանը պիտանի է եղել ծառայության անցնելու համար։ «Իհարկե, միանշանակ կարող եմ ասել [որ զինծառայողը բուժզննում անցնելիս առողջ է եղել]։ Եթե հաստատվեց, որ ինֆարկտ է կամ ինսուլտ է եղել, դա էնպիսի բան է, որ քաղաքացիական կյանքում մարդիկ լրիվ առողջ ընկնում, մեռնում են», - ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այս դեպքերը որևէ առընչություն չունեն օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածության հետ, որի հետևանքով հայկական կողմում 3 զինվոր զոհվել էր, 4-ը՝ վիրավորվել։
Ի՞նչ արժե «եվրոպական բլիթը» «ինքնասպանության» պատրաստ երկրների համար
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel