28.03.2024
«Իմ քայլը» դաշինքը կարող է մասնատվե՞լ. վարչապետի նախկին խորհրդականի գրառումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գնդեվազի նախկին գյուղապետն աճուրդով հող է գնել ու վաճառվել «Լիդիան»-ին. քրգործ է հարուցել

Ամուլսարի հանքավայրից ոչ հեռու գտնվող Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարն աճուրդով բավականին էժան գնով հող է գնել ու խոշոր գումարի դիմաց վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին: Այս ամսին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:


Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում ենք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:


Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:


Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամ:


Նախաքննությունը շարունակվում է:


 

Դպրոցները կֆինանսավորվեն նոր բանաձեւով, կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձ. ԿԳՄՍՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար