29.03.2024
Չինարին այլեւս չե՞ն գնդակոծելու. փորձագետները հակադարձում են ԱԺ նախագահին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արևմուտքից հրամցվող փաստաթղթից զգուշանալ է պետք. Արամ Ա-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հայտարարելով, որ «բացարձակորեն դեմ» է:


«Որեւէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը:


Նա նշել է, որ որևէ փաստաթուղթ, որը զգայուն բնույթ ունի չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ:


Նա հավելել է նաև, որ բոլորը կողմ են, որ կնոջ հանդեպ ցանկացած բռնարարք դատապարտելի է: Կաթողիկոսի խոսքով, արևմուտքից հրամցվող փաստաթղթից զգուշանալ է պետք:


Ամուլսարի հարցով չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար. Վլադիմիր Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար