20.04.2024
Լուսանկարում ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանն է
prev Նախորդ նորություն

Չինարին այլեւս չե՞ն գնդակոծելու. փորձագետները հակադարձում են ԱԺ նախագահին

Հայկական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Հայաստան մտնող գազամուղը, սկայան Չինարի գյուղն ապահոագրված չէ արդրբեջանական կողմի գնդակոծություններից, ինչպես փորձում են ներկայացնել բարձրաստիճան իշխանավորները: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Աթուր Եղիազարյանը:


Ազատարգվել է 140 հեկտար


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղն այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից, իսկ Հայաստան մտնող գազատարը հայկական ուժերի վերահսկողության տակ է հայտնվել: Խոսքը վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի մասին է, համաձայն որոնց հայկական զինուժը 140 հեկտար տարածք է ազատագրել եւ դիրքային բարելավումներ են տեղի ունեցել: Դիրքային բարելավման մասին լուրը հաստատել էր ՀՀ ՊՆ-ն:


Թե կոնկրետ ինչ հատված և ինչ չափով տարածք է հայտնվել ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ, նախարարությունը չի բացահայտում։ Փոխարենն այս հայտարարությունից հետո` այսօր` օգոստոսի 19-ին, որոշ բացահայտումներ սկսեցին անել այլ աղբյուրներ, այդ թվում` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և «Իմ քայլի» որոշ պատգամավորներ։


ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանն ավելի հեռուն է գնացել` հայտնելով, որ հայկական զինուժը 140 հա տարածք է գրավել` երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ-վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։


Չինարին այլեւս չե՞ն գնդակոծելու


ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, քաղաքական եւ ռազմական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց՝ ապատեղեկատվություն է այն, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում. «Որովհետեւ հակառակորդի դիրքային փոփոխություն այդ հատվածում տեղի չի ունեցել: Հակառակորդը որ դիրքում նստած էր, նույն տեղում հիմա էլ է նստած: Այլ է հարցը, որ հայկական կողմը բարելավման որոշակի աշխատանքներ է արել եւ դիրքային բարելավման արդյունքում կարողացել է մեծացնել վերահսկողությունը հակառակորդի որոշ դիրքերի հանդեպ: Ինժեներական աշխատանքներով այդ ամենն ամրակայվել է, բայց հակառակորդն այդտեղից հետ չի քաշվել: Իհարկե, կա դրական տեղաշարժ, բայց չի կարելի տարածել, թե անվտանգ է, բան է… մարդիկ կարող են շփոթության մեջ ընկնեն, մտնեն անտառ…»:


Արթուր Եղիազարյանը տեղեկացրել է, որ «Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել» վերտառությամբ լուրն առաջինը կարդացել է օգոստոսի 18-ին՝ «Հայկ Ստեփանյան» անունով օգտատիրոջ գրառմամբ. «Խնդրին անդրադարձա, որովհետեւ ԶԼՄ-ներն առանց ճշտելու տարածում էին գրառումը: Այսօր զարմացա, որ Արարատ Միրզոյանն էլ է գրել: Այո, Վրաստանից ՀՀ եկող գազատարի վերահսկման մասով տեղեկությունը ճիշտ է, բայց Չինարիի չգնդակոծվելը ճիշտ չէ: Պաշտոնյաներն ավելի զուսպ պետք է լինեն ու ճշտեն տեղեկությունը: Իսկ գազատարի հատվածքը հակառակորդն ուզում էր վերահսկեր՝ ավելի մեծացներ վերահսկողությունը, բայց հայկական կողմն է դիմել գործողության եւ այդ հատվածում բարելավել իր դիրքերը»:


Մեր զրուցակիցը պնդեց՝ Չինարին գնդակոծման համար հասանելի է, պարզապես հայկական կողմը մեկ առավելություն է ձեռք բերել. «Նա զսպող դեր ունի այն դիրքերի հանդեպ, որոնցից կրակում էր հակառակորդը: Այսինքն, Չինարիի ուղղությամբ կրակոցները կարող են նվազել, բայց այնպես չի, որ դրանք բացառված են առհասարակ»:


Ի դեպ, տեղեկատվական հարթակներում Չինարիի հետ կապվածի համատեքստում հղում է արվում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Տավուշի սահմանագոտում հայկական կողմի դիրքերի բարելավումը հաստատող հայտարարությանը, սակայն նկատենք՝ խոսնակն առաջխաղացումը հաստատել էր, բայց չէր անդրադարձել կոնկրետ Չինարիի հատվածին: Նա հաստատել էր այն տեղեկությունները, որ հայկական կողմն առաջխաղացում ունի Տավուշի սահմանագոտում, իսկ այդ մասին լուրերը շրջանառվել էին այն բանից հետո, երբ ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, թե իրենք Պապաքարի հատվածում առաջխաղացում ունեն:


Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով «Չինարին այլեւս չի գնդակոծվելու» մասին լուրերը կեղծ տեղեկավտական թեզեր են:


«Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչ բոբիկ է մեր իշխանությունը տեղեկատվական անվտանգության առումով․ ինչ-որ Ճ կլասի լրատվակայքի տարածած կիսասուտ տեղեկությունը միանգամից հասել է իշխանության վերին էշելոններին, էլ ավելի աղավաղվել ու խանդավառությամբ տարածվում է արդեն բարձրաստիճան պետական պաշտոնյայի էջով։


Իսկ հիմա իրականությունը, խնդրում եմ ուշադիր կարդալ մինչև վերջ։


1․ Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռավորության վրա են։


2․ Կոնկրետ Չինարիի մոտ մերոնք որոշ դիրքային բարելավում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա։ Գնդակոծության վտանգը ԿԱ, ինչպես և նախկինում կար։ Ով Չինարիում երբևէ եղել է, պիտի հասկանա, որ մինչև գյուղի վրա կախված հակառակորդի դիրքերը չվերացվեն, գնդակոծությունների ռիսկեր միշտ էլ կան։


3․ Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինված ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամեն այսպիսի հիմար և անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կյանքն ամեն օր վտանգող մեր զինվորականների համար՝ դիրքապահից մինչև հետախույզներ, հատուկջոկատայիններ, սպաներ։


Հորդորում եմ լրագրողներին, բլոգերներին, «կարծիք ստեղծողներին», ուշադիր եղե՛ք, ամեն մի փուչ սենսացիա մի տարածեք։


Ու նաև ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկատվական հիգիենային շատ լուրջ վերաբերվել։


Հ․Գ․ Չեմ հասկանում, ԱԺ-ի ամբողջ աշխատակազմում չի՞ մնացել մի փորձագետ, որը կարող էր այս ինֆոն ստուգել, նոր հրապարակեին», - ասված է Վրթանեսյանի Facebook-յան գրառման մեջ։


Արդյոք արդեն ավելի անվտա՞նգ կլինի Տավուշի այդ հայտնի ճանապարհով անցնելը՝ այս առնչությամբ ՊՆ խոսնակն ասել է․ «Ես չգիտեմ՝ որ տարածքի մասին եք խոսում, իրականում տավուշյան ուղղությամբ մենք մեկ-երկու հատված ունենք, որտեղ որոշակի վտանգ կար, և շրջանցող ճանապարհներ էին ժամանակին կառուցվել, որպեսզի վտանգը ավելի չեզոքացվի: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մի տեղ էլ էդ վտանգը ավելի քչացել կամ չեզոքացվել է, այնուամենայնիվ, դեռ Տավուշի հատվածում կան տեղամասեր, որտեղ ճանապարհները հակառակորդի կրակի համար հասանելի են, և խորհուրդ չեմ տա, որ էդ ոգևորությունից ելնելով՝ մարդիկ պատկերացնեն, թե ամբողջ էդ հատվածներն այլևս անվտանգ են, և իրենց վտանգի ենթարկեն՝ գնալով այդ ուղղությամբ»:

Արևմուտքից հրամցվող փաստաթղթից զգուշանալ է պետք. Արամ Ա-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel