29.03.2024
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Moody՛s-ը՝ Ադրբեջանում իսլամական բանկային համակարգի զարգացման հեռանկարների մասին

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նշում է՝ Ադրբեջանում իսլամական բանկային համակարգի զարգացման ցածր ներուժը:


ԱՊՀ երկրներում իսլամական բանկային համակարգի զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցում Moody’s-ի մասնագետները նշում են, որ չնայած մուսուլմանների մեծ թվին, Ադրբեջանում իսլամական բանկային համակարգի զարգացման հեռանկարները թույլ են:


Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանի կառավարությունը ներկայումս չի նախատեսում զարգացնել իսլամական բանկային գործունեությունը, որովհետև նրա ուշադրության կենտրոնում է գտնվում աշխարհիկ պետություն և տնտեսություն ստեղծելը:


«Ադրբեջանի բանկային ինդուստրիայի առաջատարը՝ Ադրբեջանի միջազգային բանկը (IBA), որը պատկանում է կառավարությանը, փակել է «իսլամական պատուհանը», և երկրում այլևս չկա մասնագիտացված իսլամական բանկ: 2018 թվականին երկիրը համաձայնագիր ստորագրեց Իսլամական զարգացման բանկի (IDB) հետ` իսլամական ֆինանսավորման վերաբերյալ օրենսդրություն մշակելու հարցում տեխնիկական աջակցություն ստանալու համար, սակայն ոլորտի զարգացմանը՝ առանց կառավարության վճռական միջամտության, դրա աճը սահմանափակ կլինի», - նշում են գործակալության մասնագետները:

Փորձագետ. Հյուսիս-Հարավ-ից ամենամեծ սիներգետիկ էֆեկտը կստանա Ադրբեջանի տնտեսությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար