29.03.2024
ՀՀ-ն քվեարկում է իր շահերից ելնելով և ոչ թե այլ երկրների հաճոյանալու ցանկությունից. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախօրեին՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով  զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Լուրը հաստատեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23։50-ի սահմաններում Ճամբարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա Արտակ Օ.-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս, նույն օրը գտնվելով մարտական դիրքում, իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։


Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։


Արտակ Օ.-ն պայմանագրային զինծառայող է։


 


 

Քննչական կոմիտեն հրապարակել է միջազգային եզրակացությունն Ամուլսարի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար