28.03.2024
Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են լարվածությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԴՄ-ները կառավարության գաղտնի որոշումով ձեռք են բերվել բարձր արժեքով․ հարուցվել է քրգործ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։


ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի ժողովրդադեմոկրատական հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25․000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով:


Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար:


Նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:


Նշենք, որ խնդիրը բազմիցս է բարձրաձայնել Hetq.am-ը: 


«Հետք»-ն ամիսներ առաջ ՀԴՄ սարքերի գնման մասին հետաքննություն էր հրապարակել։ Հայտնել է, որ ՊԵԿ-ը «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերությունից ՀԴՄ սարքերը գնել է 70 տոկոս ավել բարձր գնով, նաեւ որ այդ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ «Սմարթ Սոլյուշնս» ընկերության սեփականատերերն առնչվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Հենց նրանց օրոք է ՀԴՄ-ի գինը սահմանվել ինքնարժեքից մոտ 70% ավել։ 


Այս համատեսքտում պարզվել է նաև, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետեւանքով, պետության օրինական շահերին էական վնաս են պատճառել։ Սակայն կոմիտեն չի պարզաբանել, թե ովքեր են ՊԵԿ այդ բարձրաստիճան պաշտոնյաները։ Պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։


Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրում:


 

ԵԱՏՄ պետությունների նախարարները քննարկել են մինչ 2025թ տնտեսական զարգացման ուղղությունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար