24.04.2024
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականին 6.5% աճ է արձանագրել
prev Նախորդ նորություն

Քոչարյանի փաստաբանները ցանկանում են ծանոթանալ Մարտի 1-ի գործի նյութերի ամբողջ ծավալին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ցանկանում են ծանոթանալ մարտի 1-ի իրադարձությունների գործի նյութերի ամբողջ ծավալին: Օգոստոսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:


Ի պատասխան այն հարցին, թե հայտնի՞ է արդյոք ինչպիսի նյութեր նկատի ուներ ԱԱԾ ղեկավարը, որը հայտարարել էր որոշ նյութերի անհետանալու մասին, փաստաբանը նշեց, թե դժվարանում է այդ մասին խոսել, քանի որ բոլոր նյութերին ծանոթ չէ:


«Մենք դիմել ենք բոլոր նյութերը տրամադրելու խնդրանքով, դա մոտ 500 հատոր է, բայց մերժում ենք ստացել»,- հայտնեց փաստաբանը՝ հստակեցնելով, որ պաշտպանական կողմին տրամադրվել են միայն Քոչարյանի եւ մյուսների դեմ առանձնացված վարույթի մասով գործի նյութերը: Փաստաբանները մերժումը կբողաքարկեն դատարանում: «Քանի որ նութերի ամբողջ ծավալը չենք տեսել, չենք կարող դատել, թե ինչն է կորել կամ ավելացել»,- news.am-ի փոխանցմամբ նշել է փաստաբանը:


Նրա խոսքով՝ սկզբունքորեն տարօրինակ է, որ նյութերը ԱԱԾ-ի մոտ են, նյութերը պետք է լինեն քննիչների մոտ, այլ ոչ թե ԱԱԾ-ի: Այս ենթատեքստում նա չբացառեց, որ ԱԱԾ-ն ապօրինաբար քաղաքացիների մասին տեղեկություններ է հավաքում:


Հստակեցնող հարցին՝ կարո՞ղ են արդյոք դատարանում քննվող գործին նոր նյութեր «ավելացվել», փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով, որ նյութերի հավաքումը կատարվում է քննության շրջանակում, այլ ոչ թե դատավարության:

ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին