Բաքուն շահագրգռված է Կասպյան տարածաշրջանում համագործակցության ամրապնդմամբ. Մամեդյարով

Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք ծառայում են տնտեսական համագործակցության ամրապնդմանն ու կասպյան պետությունների հարուստ ներուժի առավելագույն բացահայտմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:


«Կասպյան երկրների միջև համագործակցության այս ձևաչափի գործարկման արդյունքում մեր հիմնական ակնկալիքներն են համագործակցության կոնկրետացումը տարածաշրջանում իրականացվող կարևոր նախաձեռնությունների շրջանակներում: Մենք համարում ենք, որ էներգիայի, լոգիստիկայի և այլ նախագծերի ակտիվացումը կծառայի մեր երկրներից յուրաքանչյուրի շահերին և, ընդհանուր առմամբ, կասպյան տարածքին», - ասել է Մամեդյարովը:


Նրա խոսքով, Ադրբեջանը տրամադրված է շարունակելու ակտիվ մասնակցությունը տարածաշրջանի ամենահարուստ տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Տպել

Загрузка...