20.04.2024
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հիմնական անելիքը մինչև 2050 թվականը

Մինչեւ 2050թ. պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու: Այդ մասին Ստեփանակերտում Համահայկական հանրահավաքում ելույթի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներակացնելու կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը:


«Ստեղծել 1մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% -ոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը:


Վարչապետի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։


Նա նշեց, որ թեւ այդ ծրագրերի համապարփակ իրականացումը նախատեսված է մինչեւո 2050թ. , դա չի նշանակում, որ նպատակների մի մասը չի կարող իրագործվել ավելի վաղ. «Օրինակ առողջապահության 100%-ոց հասանելիությունը մենք պատկերացնում ենք շատ ավելի վաղ: Կառավարությունը որոշում ընդունեց 0-18 տարեկան երեխաների առողջապահական, հիվանդանոցային ծառայությունները իրականացնել պետբյուջեի հաշվին: Մարզական այս նպատակաները հնարավոր է իրագործել զանգվածային զանգվածային սպորտի զարգացման, սրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորման, առողջ ապրելակերպի մշակույթի հաստատման շնորհիվ, ինչը պետք է անել հենց այսօրվանից »,- news.am-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:


Ըստ Փաշինյանի՝ հանրահավաքից հետո մարդիկ քննարկելու են՝ որքանով է իրատեսական այդ ռազմավարությունը, որքանով է ճիշտ հաշվարկված եւ ռացիոնալ. «Աշխարհի յուրաքանչյուր հայ պետք է ինքն իրեն երկու հարց տա եւ պատասխանի: Ուզում է, որ Հայաստանը լինի այսպիսի հայրենիք, եթե ուզում է ՝ պատրաստ է արդյոք ինքը իր ներդրումն ունենալ այդ հայրենիքի կերտման գործում: Սա է սկզբունքային հարցը: Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն: Այն ինչ հնարավոր է իրականացնել մեզ հետաքրքիր չէ, մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդը անհրնարինը իրականացնող ժողովուրդ է: Մեր նպատակների իրականացման համար մենք պետք է կենտրոնացնենք համայն հայության ռեսուրսներն ու ուժերը, եւ որն ամենակարեւորն է , պետք է այդ ռեսուրսների եւ ներուժի համակարգումը իրականցնենք: Այսօր էլ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ գնահատանքի արժանի գործունեություն են ծավալում Հայաստանում եւ Արցախում, եւ մեր խնդիրը պետք է լինի այդ գործունեությունների արդյունավետության բարձրացումը:


Փաշինյանը նշեց, որ շատ են ասում այն մասին, որ կապիտալը եւ ներդրումը հայրենիք չունի, բայց նա այդ թեզի հետ համաձայն չէ. «Ինձ թույլ կտամ չհամաձայնվել նման ձեւակերպման հետ, որովհետեւ հայկական կապիտալը հայրենիք ունի, եւ այդ հայրենիքը Հայաստանն է, եւ այդ հայրենիքը Արցախն է: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են սմարտ սենթրները ստեղծվում Հայաստանում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Շարլ Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն- թանգարանը ստեղծել Հայաստանում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու էր Քըրք Քրքորյանը հարյոր միլիոն դոլար նվիրաբերում Հայաստանի զարգացման գործին, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու էր անկախության առաջին օրերից ի վեր Վաչե Մանուկյանը միլիոնավոր դոլարների ներդրումներ անում ՀՀ-ում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Էդուարդու Էռնեկյանը ՀՀ-ում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Վարդան Սրմաքեշը Հայաստանում եւ Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անում եւ զարգացման ծրագրեր իրականցնում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնների ներդրումներ անում, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի: Այս ցանկը երկար կարելի է շարունակել»:

Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel