28.03.2024
Բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՌԴ պատկան մարմինները կզբաղվեն Սոչիի օդանավակայանի հայ աշխատակիցների հարցով. դեսպանատուն

Տեղի է ունեցել հանդիպում Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և ՀՀ հյուպատոսի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:


«Հայտնում ենք, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության նախաձեռնությամբ Սոչիի «Սևան» հայկական մշակութային տանը նախօրեին կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են Սոչիի օդանավակայանի հայազգի աշխատակիցները /ավելի քան հիսուն ՌԴ քաղաքացի/, նրանց թվում՝ օրեր առաջ հրապարակված հայտարարությունը ստորագրած անձինք, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքային ժողովի հայազգի պատգամավորներ և Սոչիում ՀՀ հյուպատոս Տ. Սարգսյանը:


Հանդիպմանը օդանավակայանի աշխատակիցները ներկայացրել են ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դիտարկումներն ու դիրքորոշումը, որոնց շուրջ ընթացել է բազմակողմ քննարկում։


Հանդիպման արդյունքում որոշվել է ձևավորել նախաձեռնող խումբ և ստեղծված իրավիճակի ուսումնասիրման նպատակով դիմել ՌԴ պատկան մարմիններ և հաջորդիվ կազմակերպել հանդիպում՝ հարցի կարգավորման նպատակով։


Իրավիճակի շուրջ հետագա զարգացումների վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։


Հիշեցնենք, օրերս «Սոչիի միջազգային օդանավակայանի» աշխատակիցները հայտարարություն են տարածել որով տեղեկացնում են, որ օդանավակայանում իրականացվում են կոշտ զտումներ ազգային հատկանիշով ու աշխատանքից ազատվում են հայկական ազգանուններով աշխատակիցները:

Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում. վարչապետը՝ գաղտնի փաստաթղթի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար