ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը զբաղվում է Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակով

194

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը զբաղվում է Սոչիի օդանավակայանի աշխատակիցների հնչեցրած խնդրի պարզաբանմամբ:


«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել Սոչիի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր կողմերի հետ՝ տեղեկատվության ճշտման և պարզաբանումներ ստանալու նպատակով։


Զրույցներ են տեղի ունեցել Սոչիի համապատասխան մարմինների, օդանավակայանի ղեկավարության, իրավիճակի մասնակից քաղաքացիների խմբի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Դեսպանությունը ստացել է տարբեր կողմերի պարզաբանումները, այդ թվում նաև՝ քաղաքացիների խմբի, տեղի հայ համայնքի և պատկան մարմինների կողմից։


Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:


Հիշեցնենք, Սոչիի օդանավակայանի աշխատակիցները հանդես էին եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ արդեն երկրորդ տարին է, ինչ օդանավակայանում իրականացվում են կոշտ զտումներ ազգային հատկանիշով ու աշխատանքից ազատվում են հայկական ազգանուններով աշխատակիցները:


Ի պատասխան այս հայտարարության Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը հայտարարեց, որ խտրականություն հայերի նկատմամբ չկա:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...