18.04.2024
Հայաստանից արտագաղթը նվազել է․ 2015-ից ցուցանիշը բարելավվել է մոտ 32 անգամ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակտիվ պայքարողը նախկինների հայտնի կադրն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչ, մի բարձրաստիճան պաշտոնյա, որը շարունակում է պաշտոնավարել նաեւ ներկայումս, համագործակցում է ՀՔԾ քննիչների հետ՝ բացահայտելու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից իրականացված ապօրինի սեփականաշնորհման գործարքները: Մասնավորապես, նա ցուցմունքներ է տվել, որ հենց ինքն է Թովմասյանի ցուցումով նոտարական գրասենյակները սեփականաշնորհել վերջինիս կողմից մատնանշված անձանց անունով: Հնարավոր է, որ առաջիկայում Թովմասյանը եւս հարցաքննվի այս գործի շրջանակներում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը՝ Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման): Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման եւ հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման եւ գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է): Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում եւ այն էլ` «Հրապարակի», ասաց` հանդիպման է, չի կարող խոսել։ Հարցին` հանդիպումից հետո կպատասխանե՞ք, ասաց` ոչ մի հարցի չի պատասխանում: Դե՞մ եք հրապարակայնությանը․ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը եւ 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ գնացել են Երեւանի քաղաքապետարան` Հայկ Մարությանի հետ հանդիպման: Մենք տեղեկացանք, որ հանդիպման ֆորմատը «փակ» է եղել, հանդիպումն էլ նախաձեռնել են իմքայլականները: Իշխանական պատգամավորները փորձել են Հայկ Մարությանից պարզել այն հարցերը, որոնք այս ժամանակահատվածում անհանգստացնում են երեւանցիներին: Բայց երբ քննադատական որեւէ խոսք կամ դժգոհություն է հնչել, քաղաքապետ Հայկ Մարությանը չի ընդունել դրանք` հավաստիացնելով, որ այն օպերատիվությամբ եւ արդյունավետությամբ, որ աշխատում է քաղաքապետարանը, ուղղակի անպատկերացնելի է, եւ սրանից ավել անհնար է ներկայիս օրենսդրության պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպմանը ներկա է գտնվել պատգամավորներից Մերի Գալստյանը, որը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Մենք ուղղակի փորձել ենք հասկանալ օրենսդիր-քաղաքապետարան աշխատանքները, ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրենսդրական դաշտում լուծումներ տալու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իջեւանյան հայտնի իրադարձություններից հետո՝ արդեն մեկ շաբաթ է, ոստիկանության պոստ է տեղադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ։ Ոստիկանությունը մտավախություն ունի, որ իջեւանցիները կարող են վրեժխնդիր լինել Փաշինյանի ազգականներից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հարաբերությունները նույն մարզից «Իմ քայլի» պատգամավոր ընտրված Սասուն Միքայելյանի հետ: Հայտնի է, որ Աբովյանի ընտրություններից հետո նրանց հարաբերություններն այնքան էին սրվել, որ այլևս չէին թաքցնում և անգամ հարցազրույցներում էին բացահայտ խոսում։ «Եկեք չանցնենք, էլի, էդ դաշտ․ շատ լավ, շատ գործընկերային հարաբերություններ։ Կուսակցական գործունեության շրջանում մեր ճանապարհներն աղերսվում են, էդքանով շփվում ենք, որևէ խնդիր չկա»։ Պարզապես վերջին «փոխհրաձգությունից» հետո բավականին լարվել էին հարաբերությունները, արդեն հաշտվե՞լ եք։ «Հիմա աշխատանքային, բնականոն հունի մեջ եմ ես Կոտայքում վերջապես, սուբվենցիաներով եմ զբաղված»,- հարցը շրջանցեց մարզպետ Պետրոսյանը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է: Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու: Նախկին պատգամավորի եւ վեհարանի միջեւ վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։ Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը եւ վճարի գումարը: Դատարանը դեռեւս նյութերին ծանոթանալու եւ նախնական լսումների փուլում է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ.-ն ավազակության համար 2013 թվականին 10 տարի ազատազրկման դատապարտված Գ.Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա մտերիմից 2019 թվականին մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք: «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրների միջոցով պարզեց , որ Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որը 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, 4 այլ անձանց հետ մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս. նրանք մուտք են գործել քնած ամուսինների բնակարան, կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, հարվածներ են հասցրել՝ հափշտակելով խոշոր չափի գումար: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի շրջանակներում ծավալված իրադարձությունները քննելու նպատակով Ազգային ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողովը երեկ գումարել է իր անդրանիկ նիստը։ Նիստին հրավիրվել է առաջին պաշտոնատար անձը, որի անունը գաղտնի է պահվում։ Հանձնաժողովի լիազորությունները վերապահված է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում որպես փոխզիջումային տարբերակ քննարկվում է Բակո Սահակյանի հրաժարական տալը եւ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը: Այդ դեպքում Սամվել Բաբայանը համաձայնում է չմասնակցել նախագահական ընտրություններին, բայց նրա ղեկավարած կուսակցությանը հնարավորություն կտրվի մասնակցել 2020թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Հեղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։ Նախատեսում են նաեւ քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ եւ այլն), որպեսզի վերլուծեն եւ գնահատականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննարկումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդակային հայտարարությամբ»:


«168 ժամ» թերթը գրում է. «Նախորդ գրեթե մեկ ու կես տարին ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը նույնիսկ իշխանափոխությունից հետո չի փայլում ներդրումային բարձր գրավչությամբ։ Ու եթե նախկինում «ախպոր ախպերներն» էին ներդրումներ անում, հիմա նրանք էլ չկան։ Հիշենք, թե մի առիթով ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը մինչեւ այժմ Հայաստանում կատարված ներդրումների վերաբերյալ. «Սովորաբար կառավարությունում եւ ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը եւ ասել են, թե հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք եւ մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, եւ կան ախպոր ախպոր ախպերներ։ Հիմա ո՞նց ենք ներդրում բերում, դե, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերն էլ ՝ իր ախպորը, ախպոր ախպերն էլ իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի։ Եկեք նայենք մեր երկրի ներդրումների պատմությունները, ինչի՞ պատահական մարդ Հայաստանում ներդրումներ է արե՛լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր։ Դրա համար Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք. սա է հեղափոխությունը. մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ գաղափարները, մեխանիզմները»։


Վարչապետի դիտարկումների մեջ գուցե ճշմարտություն կա։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում մինչեւ հիմա ներդրումներ են արել միայն «ախպոր ախպերները»։ Դրա համար կան բազմաթիվ օրինակներ։ Ասենք՝ օրերս մեկնարկած Երեւանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը, որը մաքուր օտարերկրյա ներդրում է, եւ որի հետ այս իշխանությունները որեւէ կապ չունեն։ Ծրագրին մասնակցում են միջազգային մի քանի հայտնի ընկերություններ եւ ֆինանսական կառույցներ, որոնց հետո «ախպոր ախպերների» կապը, լավագույն դեպքում, կարող է այն լինել, որ նման ներդրողներ են բերել Հայաստան։ Կամ՝ նույն Ամուլսարը, որը գրեթե ավարտին էր, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց փակուղու առջեւ, եւ մինչեւ այժմ կառավարությունը լուծում չունի այս խոշոր ներդրումային ծրագրի վերաբերյալ։ Այս երկու օրինակը բավարար է՝ հասկանալու համար, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը չափազանցնում էր ներդրումների հետ կապված իրավիճակը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է եղել, ապա ո՞րն է նոր իշխանությունների ներդրումային քաղաքականությունը։ Այս հարցը, իշխանափոխությունից անգամ 15 ամիս հետո, շարունակում է բաց մնալ։ Կառավարությունը մինչեւ այժմ չի կարողանում հստակեցնել իր ներդրումային քաղաքականությունը։ Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան, այդ ո՞ր առավելության համար։ Կամ՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ է ստեղծել կառավարությունը, որպեսզի գրավի ներդրողներին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ պատմության մեջ ուշագրավ «նոու-հաու» է գրանցվել. համալսարանի 100-ամյա պատմության մեջ առաջին անգամ ռեկտորը դատի է տվել համալսարանին: Ամիսներ առաջ պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանն Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր աշխատանքից եւ դատի տվել համալսարանին` աշխատանքի վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի, ինչպես նաեւ փաստաբանական ծախսերի գումարը ստանալու պահանջով՝ տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից: Հունիսին, երբ Գեղամ Գեւորգյանն արդեն ռեկտորի ԺՊ էր, դատարանը հետ էր ուղարկել հայցը` անճշտությունների պատճառով, Գ. Գեւորգյանը համալսարանի դեմ հայցը, արդեն որպես ԺՊ, կրկին հետ էր ուղարկել դատարան, եւ հիմա, փաստացի, դատարանում եւ՛ պատասխանողը, եւ՛ հայցվորն ինքն է։ «Գեղամ Գեւորգյանը երեւի չի հավատում, որ մնալու է ռեկտորի պաշտոնում, քանզի պետք է ռեկտոր դառնա Հովհաննես Հովհաննիսյանը, փորձում է պրոռեկտորի աթոռը պահել եւ համալսարանից ստանալ մի քանի միլիոնի հասնող գումար»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը: Գեղամ Գեւորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց հեռախոսազանգերին: ԵՊՀ-ից ասացին, որ նա արձակուրդում է` մեկնել է Իսպանիա, ինչի իրավունքը, ի դեպ, չունի, քանի որ ընդամենը երկու ամիս է ռեկտորի պաշտոնակատար, եւ աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել»:

Երևանը CNN-ի ամենագեղեցիկ եվրոպական քաղաքների քսանյակում է հայտնվել
Հաջորդ նորություն next
 Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին
17.04.2024
Կյանքի է կոչվում Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների որոշումը. Բաքուն՝ ռուս խաղաղապահների մասին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel