29.03.2024
Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Էջմիածնի Մայր Տաճարի ռեստավրացիայի ժամանակ մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարվել

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում շարունակվում են վերականգնողական աշխատանքները, որոնց ժամանակ մասնագետները մի շարք յուրահատուկ բացահայտումներ են կատարել:


Ինչպես հայտնում է «Շողակաթ» հեռուստաալիքը, հնագույն քրիստոնեական տաճարում աշխատանքների ժամանակ հերքվել է այն տեսակետը, թե իբր տաճարն ի սկզբանե կառուցված է եղել ուղղանկյունի ձեւով, այսինքն բազիլիկայի (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով) նման: Նման կարծիքի են հակված եղել տարբեր ժամանակների ճարտարապետներ:


Մյուս բացահայտումը կապված է տաճարի սյուների հետ, որոնք 4-րդ դարի են: Սյուների վրայի հաստ նստվածքը հեռացնելուց հետո հայտնաբերվել են քարի վրա փորագրված յուրահատուկ պատկերներ:


Նշվում է, որ հայտնաբերված պատկերները 5-րդ կամ 4-րդ դարի են:


Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո ճարտարապետ Ամիրան Բադիշյանը մտադիր է բոլոր հայնագործությունները ներկայացնել առանձին մենագրությամբ:

ՀՀ-ում միլիմետրերի ճշգրտությամբ քաղցկեղի հստակ հայտնաբերման հնարավորություն է ստեղծվում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար