Երևան հասան աղբատար մեքենաներից ևս երկուսը. քաղաքապետարանը խոստանում է աղբի խնդրի մեղմում

99

Երեւան հասան քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաներից եւս երկուսը։ Շաբաթվա ընթացքում նրանք կսկսեն աշխատել։ Մնացածին սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում։


Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ կարապետյանը:


«Այսօր տեղ կհասնի նաեւ աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ շուրջ 400 հատ։ Աղբի խնդիրը աստիճանաբար կմեղմվի։


Համաքաղաքացիներին կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ աղբահանության օպերատորի անհամարժեք վարքագծի պատճառով ստեղծված վիճակի համար եւ զինվել համբերությամբ», - ասված է նրա գրառման մեջ։


Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...