29.03.2024
ՀՀ և Իրանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը Հայաստանին 2019 թ-ին կհասնի շուրջ 70 մլն եվրոյի. Սվիտալսկի

2019 թ-ին Եվրամիության ֆինանսական աջակցությունը Հայաստանին կհասնի շուրջ 70 մլն եվրոյի: Սա միայն երկկող հարաբերությունների համատեքստում, կան նաեւ ԵՄ-ից եկող աջակցության այ աղբյուրներ: Այս մասին այսօր տեղի ունեցած հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշելով, որ ՀՀ-ում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին:


«Իհարկե, հավատացած եմ, որ ԵՄ-ն վայելել է դրական վերաբերմունք, ինչը ես բարձր եմ գնահատում»,- ասաց Սվիտալսկին ՝ միաժամանակ պրոֆեսիոնալ աշխատանքի համար երախտագիտություն հայտնելով ասուլիսին ներկա հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներին։ «Ուղերձս հետեւյալն է. պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ եւ պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»,- ասաց Սվիտալսկին։


Անդրադառնալով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխություններին ԵՄ դեսպանն ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում:


«Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»,- ասաց Սվիտալսկին:


Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար. «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարեւոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն եւ բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- ասաց Սվիտալսկին:


Նա նշեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որեւէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ. «Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որեւէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասաց Սվիտալսկին:


Անդրադառնալով ընդդիմության քննադատության մասին, թե իշխանությունը փորձում է ստեղծել կախյալ դատական համակարգ, Սվիտալսկին ասաց.


«Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը համաձայն: Բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, մենք նկատի ունենք իրապես անկախ դատարան, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտությունից: Իշխանության ճյուղերի կատարյալ բաժանումը չափազանց կարեւոր է մեզ համար: Ես որեւէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, որ միտում կա թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանում»:


 

Երկու լեգենդ՝ մեկ սեղանի շուրջ. ընկերը հայտնել է Արմեն Ջիգարխանյանի առողջականի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար