Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր թշնամիների պարտությունը. Փաշինյան

119

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը:


Այս մասին տեղեկանում են Facebook-ում վարչապետի պաշոնական էջի միջոցով հեռարձակվող ուղիղ եթերով: “Իմ խոսքը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը”, - ասված է վարչապետի գրառման մեջ։


“Մեզ հարկավոր են այնպիսի զինված ուժեր, այնպիսի պետություն ու հասարակություն, որ բոլոր պոտենցիալ հակառակորդները հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելը հեռանկար ու իմաստ չունի: Մեզ հետ կռվի բռնվելու հետեւանքը մեկն է՝ մեր բոլոր հակառակորդների ու թշնամիների պարտությունը”, - ասաց իր ելույթում վարչապետը:


Մանրամասները՝ տեսանյութում



 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...